>

Մանր կռվից մեծ աղմուկ ստանալը քաղաքական խաղերում երևի հաջողության նշան է։ ԱԺ-ում փողի բազարը, թե բերեք կենսաթոշակը կրկնապատկենք ու հարյուր հազար էլ բաժանենք ամեն ընտանիքի, հենց այդ ժանրից է՝ ժանտախտի ժամին պետության փողը տնօրինողին հավանաբար վարկաբեկելու նենգ հաշվարկով։ Պահը զգայուն է հատկապես համաճարակի անորոշության մեջ ապրողի համար։ Ավելի տհաճ է այդ փողի կարիքը չունեցողի քմծիծաղը իր դղյակի պատուհանից պետության դրամարկղի վերջին գրոշը ստանալիս։ Բա հետո։ Բա կուսակցական փողերի մասին երբևէ չեք հիշելու։ Գոնե ձևի համար ասեք, որ ծանր ժամանակներ են, և այդ ծաանրությունը բոլորինն է․ կորոնավիրուսն էլ հենց դրանով է արդարադատ, որ ջնջել է ունևոր-չունևոր սահմանը և կարող է մտնել անաշխատ փողի սարսափից շաքարային դիաբետով տառապողի թոքերը՝ խնայելով օրվա հոգսի մեջ պարզ կանգնածին։ Այնպես որ, պատերազմի շեմին գտնվող երկրին ֆինանսական կոլապսի թակարդն առաջարկելը մի գուցե ունի քաղաքական արդարացում, դժվարը դրա բարոյականը գտնելն է, այն էլ կորոնավիրուսի դեմ անորոշ պատերազմում․ ի դեպ, ձեր ինչին է պետք այդ պատերազմում պարտված երկիրը․․․







Քոչարյանի զոհերը

Сообщение Տհաճ է այդ փողի կարիքը չունեցողի քմծիծաղը իր դղյակի պատուհանից պետության դրամարկղի վերջին գրոշը ստանալիս появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->