>

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով իրեն ուղղված բազմաթիվ նամակներին:




Քոչարյանի զոհերը

«Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։
Պատկերացնում եմ, որ ում կարողանում են գրում, զանգում ու դիմում են մարդիկ:




Ինչպես կարող եմ, օգնում եմ, բայց արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է:

Կառավարությո՛ւն ջան, ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե՛ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մա՛րդ եղեք էլի…»,-գրել է Մարուքյանը և կից հրապարակել նաև քաղաքացիներից մեկի նամակը, որը ներկայացնում ենք ստորև.


«Բարև ձեզ կներեք ձեզ անհանգստացանելու համար բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։

Խնդրում եմ շատ-շատ վատ վիճակում ենք մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս քաղցած չմնան թեկուզ 5000 դրամով համարեք ձեզ հարազատ երեխաների եք օգնում։



 

Ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել, շատ եմ խնդրում, մի՛ անտեսեք, համարեք ձեր հարազատն եմ, հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնե՛ք։

Եթե ցանկանաք օգնել հաշվեհամար կփոխանցեմ։ Եթե հարցը երեխաներիս չվերաբերվեր, երբեք չէի խնդրի»,-գրել է քաղաքացին Մարուքյանին։

Сообщение Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մա՛րդ եղեք էլի…Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ կառավարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->