>

Անտոնիո Բանդերասը համարվում է աշխարհում ամենասիրված դերասաններից մեկը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ հետաքրքրությամբ են դիտվում դերասանի պորֆեսիոնալ խաղի շնորհիվ։ Բանդերասի դեբյուտը մեծ էկրանին տեղի է ունեցել 1982 թվականին, երբ Պեդրո Ալմոդովարը նրան հրավիրեց իր «Կրքերի լաբիրինթոս» ֆիլմին։








Քոչարյանի զոհերը

Նրան լայն ճանաչում բերեցին հենց Ալմոդովարի ֆիլմերը, որոնք զգալիորեն նպաստեցին նրա մասնագիտական աճին։ 1985 թվականին Բանդերասի կարիերայի հերթական ցնցումը գրանցվեց Ալմոդովարի «Մատադոր» ժապավենի շնորհիվ։ 1990-ական թվականների սկզբին Բանդերասը որոշեց իր ուժերը փորձել լ իսպանական կինեմատոգրաֆի սահմաններից դուրս, ինչը հաջողությամբ պսակվեց։ ՝ առաջին ֆիլմը, որը որոշ ճանաչում էր ձեռք բերել այլ երկրներում, եղել է «մամբոյի թագավորները»։

Հոլիվուդում առաջին լուրջ քայլը դարձավ օսկարակիր «Ֆիլադելֆիայում» Թոմ Հենքսի զուգընկերոջ դերը։ Նա հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը» ֆիլմերում մարմնավորած իր հրաշալի դերակատարումներով։



Նա նաև ցանկություն է ունեցել մարմնավորել պատմական դերեր․

«Ես միշտ ցանկացել եմ կերտել պատմական դերեր, սակայն, երբ թուրքերն ինձ աստղաբաշխական հոնորարով առաջարկեցին հանդես գալ Աթաթուրքի դերում, ես կտրականապես հրաժարվեց: Դա իմ կինոկարիերայում կայացրած ամենաճիշտ որոշումներից էր:»


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->