>

Սննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել իր կյանքի վերջին շրջանի մասին։

«Ուզում եմ ձեզ իմ կյանքից մի դրվագ պատմել. ես ինձ չեմ խղճում և չեմ սիրում, երբ ինձ խղճում են։ Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Երբ ինչ-որ բան է լինում կամ ինձ դավաճանում են, ինձ եմ մեղադրում, որ թույլ եմ տվել ինձ հետ այդպես վարվել։

2019-ի ավարտը մեծ հետք թողեց ինձ վրա. կարելի է ասել, ես նորից ծնվեցի, նախկին Լիլիթը մնաց այնտեղ՝ 2019-ում։ Պիտի խոստովանեմ, որ ամեն գիշեր ինձ ուտում են այդ մտքերն ու ցավը։ Չեմ կարող ասել, որ ես չեմ ներել կամ սրտումս հետք եմ թողել։ Ցավոք, թե բարեբախտաբար, ես չեմ կարողանում ատել մարդկանց։ Առավելագույնը կարող եմ զայրույթից վիրավորել, բայց դրա համար էլ հետո փոշմանում եմ. չէ՞ որ մարդու համար մեծագույն պատիժն արհամարհանքն է։




Քոչարյանի զոհերը




Ես չեմ ուզում ինչ-որ մեկն ասի, թե ինչ ուժեղ եմ ես կամ խղճում է ինձ։ Ես ուղղակի գրում եմ այս մասին, որպեսզի այստեղ իմ հիշողությունների ու վիրավորանքների հետքը թողնեմ։ Միայն կասեմ, որ գնահատում եմ յուրաքանչյուր մարդու, որն այդ շրջանում ինձ հետ է եղել։ Ես գնահատում եմ մարդկանց, որոնք սկզբունքներով են ապրում։

Իմ կյանքի մասին մի բան կարող եմ ասել՝ ամենը, ինչին ես հասել եմ, եղել է իմ աշխատանքի շնորհիվ, ոչ թե պապայի փողերով կամ ինչ-որ մեկի օգնությամբ։ Ծրագրերումս բնակարան գնելն է, որը կլինի իմ և Ալեքսիս տունը։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կտա ինձ ճակատագիրը, բայց գիտեմ, որ ցանկացած ուղի կանցնեմ արժանապատիվ։ Մարդիկ, որոնք ինձ հետ են, կարևոր չէ՝ որտեղ են, ես մինչև վերջ նրանց հետ եմ։


Գիտե՞ք, ինչու եմ Աստվածաշունչ կարդում։ Ես այնտեղ գտնում եմ իմ պատասխանները և գիտեմ, որ Աստծո ձեռքը միշտ իմ գլխավերևում է։ Ես սուրբ չեմ, ես էլ մեղքեր ունեմ, բոլորս ենք մեղսավոր, բայց ես երբեք չեմ հարվածում առաջինը։ Քանի դեռ ինձ չեն կպել, ես ոչ ոքի չեմ դիպչի։

Գիտե՞ք, մի անգամ ինձ մոտ մարդն ասաց, որ ավելի լավ կլիներ՝ ես մեռնեի։ Ծիծաղելի է, բայց այդ օրն իսկապես մահացավ իմ մի մասը։ Ես հետո ինձ հավաքեցի ինչպես փազլը, բայց էդպես էլ չգտա կարևոր մասերը։ Այդ օրը հնարավոր չէ վերադարձնել, բայց ես ամեն ինչ կտայի, որպեսզի չզգայի իմ մահն ապրելուս ժամանակ։


Գիտե՞ք, ես ինչից եմ վախենում, ինքս ինձնից, որովհետև այն ամենից հետո, ինչ կատարվեց, ես անցա բոլոր վախերը, որ եղել են իմ մեջ։ Ես այլևս չեմ վախենում կորցնել մարդկանց, չեմ վախենում լինել քննադատված, չեմ վախենում դեմ գնալ բոլորին։

Հիմա ես նշանակություն չեմ տալիս բառերին, միայն գործերն են։

Այս ամենը գրում եմ ու ուզում եմ մի բան ասել, եթե Աստված փակում է մի դուռ, վստահ եղեք, մեկ ուրիշն է բացելու, բայց միայն այն ժամանակ, երբ բոլոր ուղիները կանցնեք առանց ծնկի գալու»,- գրել է նա։

Աղբյուր՝ Life.tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->