>

Երգչուհի Սյուզի Մելիքյանը նոր ֆոտոշարք ունի։ Սյուզին սիրում է պարբերաբար թարմացնել իր պորտֆոլիոն պրոֆեսիոնալ լուսանկարներով։ Ըստ նրա` մինչ օրս այսպիսի շնչով ֆոտոշարք չէր ունեցել։

Երգչուհու խոսքով՝ այն սեքսուալ է, համարձակ ու անհամեմատ ավելի ազատ, սակայն այս ամենն ինքն ու լուսանկարիչը փորձել են ներկայացնել էսթետիկ ձևով։ Ոճային լուծումներ երգչուհին է տվել։




Քոչարյանի զոհերը

Սյուզին լուսանկարների շարքը տրամադրել է Tert.am Life-ին և մենախոսել գեղեցիկի մասին։


Ես գեղեցիկ եմ, երբ գտնում եմ ներքին խաղաղություն և ինձ սիրված եմ զգում։




Ինձ խնամված եմ համարում, եթե կյանքումս ամեն ինչ համակարգված է լինում՝ սկսած սննդակարգից, վերջացրած մարզումների հաճախելու մոտիվացիայով։

Կյանքումս լսած լավագույն հաճոյախոսությունը ծնողներիցս լսած դրական խոսքերն են։

Ես ինձ հաճոյախոսություն կանեի՝ ասելով, որ ես աշխատասեր եմ, ձգտող ու նպատակասլաց։


Արտաքինումս կփոխեի ինչ-որ բան, եթե նման բան անելու ցանկություն ունենայի։

Պատրաստ եմ ինձ սիրել, եթե անգամ գիրանամ։ Առհասարակ, ես պատրաստ եմ իմ մարմինը սիրել ցանկացած պարագայում։ Սա շատ կարևոր է։

Գեղեցկության գրավականը խնամված ու ներդաշնակ լինելն է։ Դա ներաշխարհ է, որի վրա պետք է անընդհատ աշխատել։

Խնամքի հետ կապված իմ գլխավոր խորամանկությունը չեմ ասի:) Իրականում կոնկրետ բան չկա, որը միայն ես եմ կիրառում ու կարող եմ կիսվել։ Սիրում եմ պարբերաբար տարբեր միջոցներ փորձել, խնամքի պարագաների մեծ սիրահար եմ և հաճախ եմ թարմացնում գեղեցկության համար նախատեսված անկյունս։


Հայելու առաջ առավոտյան տեսնելով արտացոլանքս՝ մտածում եմ, որ նոր օր է, նոր կյանք ու հնարավորություններ։ Պետք է ինձ կարգի բերել և գրոհել։

Գեղեցիկ լինելու իմ հիմնական ոգեշնչումը գալիս է կյանքում տեղի ունեցող ցանկացած գեղեցիկ երևույթից։ Չեմ կարծում, որ կարելի է անտեսել մեզ շրջապատող գեղեցիկ աշխարհն ու դրանից չոգեշնչվել։

Գեղեցկության իդեալն ինձ համար, իհարկե, մայրիկս է։

Երբ տեսնեմ առաջին կնճիռներս, կմտածեմ, որ կինը պետք է կարողանա գեղեցիկ ծերանալ։ Չնայած դրա մասին դեռ շատ վաղ է խոսել, բայց ես ո՛չ ծերանալուց, ո՛չ կնճիռներից չեմ վախեցել։ Գեղեցիկ ու ճիշտ կյանքը բերում է ծերանալը ճիշտ ապրելուն։

Սեքսուալությունն ինձ համար ոչ ավելին է, քան էներգետիկ դաշտ։

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->