>

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, բժիշկ–համաճարակաբան Մհեր Դավիդյանցը «Ռադիոլուրի հյուրասրահում» խոսել է Նոր կորոնավիրուսի, ախտանշանների, հիվանդների, առողջացման, ինչպես նաեւ վարակի շուրջ միֆերի ու ֆեյքերի մասին։

«Մեզ համար յուրաքանչյուր հիվանդի ապաքինումը հաղթանակ է, նրանք մեծ դժվարությունների միջով են անցնում»,- ասել է Մհեր Դավիդյանցը:

Մարդիկ կորցրե՞լ են զգոնությունը

Ինքնամեկուսացումը կարեւոր է՝ կանխարգելման համար։ Առայժմ մեկուսացման միջոցով է հնարավոր միայն պայքարել Նոր կորոնավիրուսի դեմ։ Գարնանային եղանակը չպետք է գայթակղիչ լինի։ Մենք դեռ գործ ունենք շատ ծանր հիվանդության հետ, որի հետեւանքը մահն է։




Քոչարյանի զոհերը

Բժշիկիները մեկուսացված են ընտանիքներից, իրենք էլ ցանկանում են շփվել, գրկել երեխաներին, բայց իրենց ստիպում ենք մեկուսանալ։ «Առօրյան քաղաքում, ցավոք, չի տարբերվում մյուս օրերի առօրյայից։ Այս օրերին կարեւոր է մարդկանց զգոնությունը։ Մնացեք տանը, սա արվում է առաջին հերթին ձեր եւ բոլորիս առողջության համար»,- ասում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։


Վարակի պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ




Հիվանդների հոսքը տարբեր է՝ ըստ օրերի։ Հասել ենք պիկին, թե` ոչ, հայտնի չէ։ Առողջապահության նախարարության եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր բուժվողների թիվը մեծացել է։ «Յուրաքանչյուր բուժված պացիենտի հետ մենք կրկնակի ուրախություն ենք ապրում, մենք պացիենտենրի աչքերի մեջ տեսնում ենք, թե ինչի միջով են նրանք անցել։ Մենք պետք է միահամուռ, ձեռք ձեռքի տված դուրս գանք այս վիճակից»,- ասում է Դավիդյանցը։

Ախտանշաները տարբեր են

Վիրուսը քանի որ ուսումնասիրված չէ, նոր տեսակ է, դեռ հայտնի չէ կլինիկական պատկերը, բուժման մոտեցումները, ախտորաշման մեթոդները։ Սակայն կա ԱՀԿ–ի դեպքերի բնորոշումը՝ ջերմություն, հազի առկայությունը՝ սուր շնչառական հիվանդությանը բնորոշ հիվանդություն, վերջերս ավելացվել է նաեւ թոքաբորբը։

Պաշտպանիչ միջոցներ


ԱՀԿ–ի ուղեցույցի համաձայն դիմակ պետք է կրել, կարեւոր է նպատակային կիրառումը՝ ըստ տեսակների։ Եթե բուժաշխատողը ավելի սերտ շփում ունի պացիենտի հետ կարեւոր է դիմակ, պաշտպանիչ ակնոցներ կամ վահան կրելը, վիրուսը կարող է ներթափանցել աչքի լորձաթաղաթի միջոցով։ Իսկ եթե պահպանվում է սոցիալական հեռավորությունը։ կարելի է կրել վիրաբուժական դիմակ։ Պաշտպանիչ ձեռնոցներ նույնպես ցանկալի է կիրառել։

Օգտագործել իմունիտետը բարձրացնող սնունդ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող հիվանդները ստանում են իմունիտետը բարձրացնող սնունդ՝ օրը երեք անգամ։ Իսկ այն սննդամթերքը, որը օգտագործում է պացիենտը եւ ավելանցուկ է մնում, դիտարկվում է որպես հնարավոր վարակիչ աղբյուր, առանձին տոպրակների մեջ է տեղափոխվում եւ հատուկ վայր եւ այրում։ Շուկայում վաճառվող մթերքը, ըստ Մհեր Դավիդյանցի, չի կարող դիտարկվել որպես վարակի աղբյուր, եթե, իհարկե, պատշաճ կերպով չի անցել մշակումը։

Պետք է օգտագործել իմունիտետը բարձրացնող սննդամթերք։

Պացիենտների հոգեբանական վիճակը


«Ունենք հոգեբանների թիմ։ Նրանք աշխատում են հեռավար եւ տեղում՝ 24/7 ռեժիմում։ Հոգեբանական օգնության կարիք, այո, ունենում են մեր հիվանդները։ Նրանք 14 օր գտնվում են փակ տարածքում։ Բժշիկները նույնպես հոգեբան են, բայց երբեմն հոգեբանների անմիջական օգնության անհրաժեշտություն է լինում։ Շատ պացիենտներ կարծում են, որ դա մահվան դատավճիռ է, պոռթկումներ են ունենում, եւ ինքնասպանության փորձի են դիմում։ Հիվանդանոցում նաեւ ընատնքիներով են բուժում ստանում, երբ լսում են, որ ընտանիքի մի անդամը մահացել է, իրենք չենք կարող անգամ դուրս գալ փակ տարածքից, հուզականությամբ է արտահայտվում, որը հասկանալի է եւ մարդկային։ Մենք մշտապես զգոն ենք, ուշադիր, որպեսզի կանխենք հուզական ցանկացած պոռթկում»։

Միֆերն ու ֆեյքերը

Հուզականության պատճառներից մեկն էլ ապատեղեկատվությունն ու տարածվող միֆերն են։ Չիպավորման մասին միֆը լայն տարածում ունի։ Իբրեւ թեստավորման միջոցով չիպ է տեղադրվում։ Զրույցներ, որոնք հնարավոր հիվանդներին վախեցնում են եւ նրանք ուշացած են դիմում բժշիկներին, բարդություններով։ Անհեթեթ լուրեր են, այս պահին հարկավոր է զգոնոթյուն եւ տեղեկություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներց։

Առողջապահական համակարգի արձագանքը

Նորքի ինֆեկցիոնը արագ արձագանքեց՝ դեռ հունվար ամսվա վերջին։ Հաստատեցինք արագ արձագանքման պլանը՝ մի քանի սցենարով։ Մեր համակարգը կարողացավ իր առաջեւ դրված խնդիրը ճիշտ կատարել։

Երբ կլինի պատվաստանյութը կամ դեղամիջոցը

Աշխատաքներն այս ուղղությամբ տարվում են, սակայն կան որոշ խումբ դեղամիջոցներ, որոնք վերջանական ապացուցողական փուլը դեռ չեն անցել, բայց բազմաթիվ հավաստի հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ երկու խումբ դեղամիջոցները դրական ազդեցություն ունեն պացիենտների վրա եւ դրանք են կիրառվում պրակտիկայում։ Արդյունքը՝ դրական է։

Բժշիկներին տանը սպասում են անհամբեր

«Մենք ինքնամեկուսանում ենք հյուրանոցում։ 4 տարեկան աղջիկս ամեն երեկո զանգահարում է, եւ անընդհատ հարցնում՝ երբ ես գալու տուն։ Հետաքրքրվում բուժման մեթոդներից։ Երեխանները բոլորից շատ են ցանկանում, որ գտնվի բուժման մեթոդը, որ ծնողները շուտ գնան տուն եւ գրկեն նրանց»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->