>

«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Կասկած չունեմ, որ ի տարբերություն մի շարք այլ նախկինների, որոնք հանկարծ հիշում են իրենց` քաղաքական գործիչ լինելու մասին միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները որևէ գործ են հարուցում իրենց դեմ,




պարոն Մինասյանն ի սկբանե անկեղծորեն հավատացել է, որ ինքն է այն միակը, ով կարող է առաջնորդել Հայաստանի անտեր մնացած հակահեղափոխությունը:


Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի անհուն նարցիսիզմով, անհամարժեքության ախտանիշով պետք է տառապի անձը, որ մերժված Սերժի փեսան լինելով հանդերձ` հույս ունենա Հայաստանում գալ իշխանության և այն էլ` «շատ մոտ ապագայում»:

Որ այդպիսի կիսաթաքուն նկրտումներ ուներ, երբ աները դեռ «ձիու վրա» էր, ինչ-որ տեղ դեռ կարելի էր հասկանալ: Բայց հիմա՞, այսքանից հետո՞:


Իսկ միգուցե Գոնսալես գերդաստանի հա՞յրն է մեղավոր, որ այդպես էլ իր շրջապատից ոչ մեկին այդ դերը չի վստահում, ինչպես 2 տարի առաջ:

Ամեն դեպքում ակամայից հարց է ծագում` ի՞նչ է ծխում այդ երիտասարդը իր խոհանոցում…»։

Сообщение «Երբ աները դեռ «ձիու վրա» էր, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->