>

Առավոտից մեկնարկած «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորում»-ի ժամանակ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատողություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:









Քոչարյանի զոհերը

«Նայում եմ այսօրվա միջոցառման օրակարգը. Դուք ձեր ելույթը պետք է սկսեիք 10:15-ին, ու այն պետք է ավարտվեր 10:40-ին: Հարցուպատասխանը պետք է լիներ 10:40-ից 11:00:


Արդեն 11:45 է, Դուք շարունակում եք հարցերին պատասխանել: Այո, նիստը վարողներին բարդ է ՀՀ նախագահին ասել՝ ժամանակը սպառվել է, բայց եթե ուզում ենք ունենալ նոր Հայաստան, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասաց ուսանողը:



«Ներողություն, որ ուշացել էի, պարզապես հեռախոսազանգեր ունեի անելու, դրա համար ուշացա: Համաձայն եմ Ձեզ հետ: Ինչ վերաբերում է հարցուպատասխանի երկարելուն, հաճույք էի ստանում դահլիճի հետ շփումից»,- պատասխանեց Արմեն Սարգսյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->