>

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդմանը։




Քոչարյանի զոհերը

«Ապրիլի 30¬-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի կնոջը և Գուրգեն Խաչատրյանի կնոջը, ամուսինների մասով քննվող քրեական գործի շրջանակներում ներկայանալ ԱԱԾ որպես վկա հարցաքննվելու համար:




Վերջիններիս կողմից վարույթն իրականացնող մարմնին հանձնվել էր գրավոր դիմում, որտեղ նշվել է, որ իրենց ներկայանալու դեպքում օգտվելու են օրենքով նախատեսված մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքից՝ խնդրելով հիմք ընդունել այդ դիրքորոշումը:


Միաժամանակ, պայմանավորված ՀՀ-ում համաճարակային իրավիճակի օրեցօր վատթարացող դրությամբ, նաև այն, որ Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ են գտնվում մանկահասակ երեխաներ, խնդրում են բացառապես միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ չներկայանալը համարել հարգելի:

Սակայն ուշ երեկոյան հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվել այս դիմումներով և նորից ծանուցում է ներկայացրել կանանց ԱԱԾ ներկայանալու համար:


Մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ այս գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքաննությունների ենթարկելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։

Առանց որևէ հիմքի ձերբակալում են մարդկանց, այդ թվում նաև վարորդների։ Պետք է փաստել, որ սա ճնշում գործադրելու միջոց է, որը անկաշկանդ և անթաքույց օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը»։

Сообщение Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածեc. Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->