>

Դավիթ Ջալալյանը գրել է.

Բացառիկ մանրամասներ փեսա Միշիկի՝ Հռոմում հանցավոր գործունեության և ՀՀԿ-ի իտալական որջի վերաբերյալ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Միշիկի ջղաձգումները փաստում են նախկին ՀՀԿ-ական ռեժիմի տարիների ընթացքում ձևավորված հզոր մի որջի ապամոնտաժման մասին։ Հռոմում գտնվող աղբյուրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Միքայել Մինասյանի գլխավորած հանգույցի և վերջինիս գործունեության վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը




Եվ ահա, աղբյուրի փոխանցմամբ տևական ժամանակ Եվրոպայի սրտում՝ Իտալիայում Միշիկի գլխավորությամբ հաստատված է եղել մոնոլիտ մի բուրգ, որը չի սահամանափկվել միայն տեղի հայ համայնքին ահաբեկելով և կեղեքելով։

Ինձ հասած տեղեկությունների համաձայն, ապազգային հզոր հանգույցի առանցքային օղակներն են եղել Վատիկանում և Իտալիայում ՀՀ դեսպանատները՝ դեսպաններ Միքայել Մինասյանի, Վիկտորյա Բաղադսարյանի գլխավորությամբ, Մխիթարյան միաբանության, Հայ Առաքելական և Կաթոլիկ թեմերի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև Վատիկանի ռադիոյի աշխատակից, Հռոմի հայ համայնքի նախագահի քարտուղար Ռոբերտ Աթարյանը։ Վերջինիս հիմնական գործառույթն է եղել Հայաստանում հաստատված ՀՀԿ-ական ռեժիմի դեմ պայքարողներին ահաբեկելը և լռեցնելը։ Աղբյուրի փոխանցմամբ, Աթարյանը ՀՀ իշխանությունների ընդդիմախոսներին չլռելու դեպքում սպառնացել է դատի տալ և իրավական պատասխանատվության ենթարկել։

Աղբյուրի փոխանցմամբ, Վիկտորյա Բաղդասարյանի ջանքերով տարիներ շարունակ Իտալիայում ՀՀ դեսպանատունը բառի բուն իմաստով եղել է ՀՀԿ-ի գրասենյակը, ինչպես նաև ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչների զվարճանքների ապահովման տուրիստական գործակալությունը։ Բաղդասրայանը միջոցները չի խնայել Մինասյանի աներոջ և այլ ՀՀԿ-ական պաշտոնյանի մասնավոր այցերը հավուր պատշաճի կազմակերպելու համար։


Մասնավորապես, դեսպանատան ավտոմեքենաները և այլ միջոցները շարունակ ծառայել են Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների և նրանց հետ Իտալիա ժամանած բազմաթիվ անձանց մասնավոր այցերի ժամանակ օդանավակայանից դիմավորելուն և շրջագայություններ իրականացնելուն։ Ի դեպ, Մինասյանը բնակվել է Մխիթարյան միաբանության կողմից նվիրաբերված Հռոմի Via Sant Anselmo 10 հասցեում գտվող մոտ 20 միլիոն եվրո արժողության շքեղ առանձնատանը։ Վերջինս 20 տարի առաջ պատկանել է հենց Մխիթարյան միաբանությանը։

Այս տանն են բնակվել նաև պարբերաբար փեսայի մոտ մասնավոր այցի եկած Սերժ Սարգսյանը և նախկին ռեժիմի այլ ներկայացուցիչեր։ Առանձնատան մոտ հայ համայնքի ներկայացուցիչները բազմիցս են բողոքի ակցիաներ անցկացրել։

Նույնիսկ Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելուց հետո Միքայել Մինասյանը շարունակել է ՀՀԿ-ական որջի ակտիվ գործունեությունը։ Իրականցրել է Վիկտորյա Բաղդասարյանի և հոգևոր համայնքի ներկայացուցիչների միջոցով։ Հիշեցնեմ, որ Թավշյա հեղափոխության ժամանակ Բաղդասարյանը դիմել էր Իտալիայի ոստիկանությանը դեսպանատան մոտ ակցիա իրականացնող մեր հայրենակիցների ցույց ցրելու համար։


Մինասյանի երեկվա հայտնի խոհանոցային ելույթից հետո էլ որոշ հայ հոգևորականներ Իտալիայում գտնվող մեր հայրենակիցներին հորդորել են սոցիալական սանցերից հեռացնել Սերժ Սարգսյանի փեսայի մասին ոչ ցանկալի գրառումները։

Աղբյուրի հավաստմամբ, Վիկտորյա Բաղդասրյանի պաշտոնից հեռացնելուց հետո իրավիճակը Հռոմում էապես փոխվել է։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի փորոշմամբ, այս տարվա ապրիլի 13-ին Վիկտորյա Բաղդասարյանը ետ էր կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնից։ ՀՀ լեգիտիմ իշխանության ջանքերով փլուզվում է հզոր մի ապազգային օջախ, որը լուրջ ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի քաղաքական դաշտում։

Հետևաբար, Միքայել Մինասյանի վերջին բարբաջանքները ոչ այլ ինչ են քան փրփուրներից կախված վիճակում ցայտնոտային քայլեր։ Լիահույս ենք, որ ՀՀ իրավական համակարագը կշարունակի պայքարը ապազգային օջախները քանդելու ուղղությամբ և ժողովրդի գրպանից գողացված գումարները կվերադարձվի ՀՀ պետական բյուջե։

Сообщение Բացառիկ մանրամասներ փեսա Միշիկի՝ Հռոմում հшնցшվոր գործունեության և ՀՀԿ-ի իտալական որջի վերաբերյալ. Դ. Ջալալյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->