>

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը Ֆեյսբուքում գրել է.


Նիկոլի Ամուլսարի պահով արգումենտը, որ մարդիկ էսքան գործ են արել, ընդհանրապես արգումենտ չի: Հիշում եմ ժամանակին Թռչկանի պահով բուլկին էր ասում՝ մարդիկ էսքան գործ են արել՝ նկատի ունենալով ՓՀԷԿ կառուցողների ծախսերը: Ու իրոք արել էին, բայց դե դա արդեն իր պրոբլեմն էր:








Քոչարյանի զոհերը

2012-ին էս Լիդիանը, որ դեռ Գեոթիմ էր, ասում էր արդեն 35 միլիոն եմ ծախսել ու սենց ամեն տարի ինչ-ինչ ծախսեր անելով իր ոտը պնդեցնում էր: Չնայած, որ հենց էդ տարի է իրենց ասվել, որ ինչ արել եք անցած լինի: Հիմա Հայաստանում էկոլոգիական ակտիվիզմի բում է և հելեք ու ս-ը գրեք մենք ձեզ Ջերմուկ չունեք տալու:


Էլի եմ ասում՝ էդ չափի պրոյեկտները Հայաստանում առանց Սաշիկի տղու ընկերուհու ավտոյի համար փող քցվելու չէր լինում: Մնում է բռնել, բուլկու չամիչները թափել և նա կասի՝ ինչը ինչից հետո է եղել:

Ու թող Նիկոլը հարցի իրավական և դրա հետևում թաքնված կոռուպցիոն ռիսկը չլղոզի: Էս հարցի լուծումը հենց դրա մեջ է թաքնված: Տեսականորեն էքսպերտները շատ բան կարող են ասել՝ սա վտանգավոր է, սա անվտանգ է: Մեկին դա կարող է համոզիչ թվալ, մեկին՝ ոչ:



Բացի այդ կյանքը ցույց է տալիս, որ տեսականը շատ հաճախ գործնականի հետ չի բռնում: Մեր օրերում կոռուպցիայի դեմ պայքարը ամբողջ աշխարհում հասկանալի արգումենտ է: Էնպես, որ Դուխով Ամուլսար:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->