>

Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում՝ որտեղ խուզարկություններ արդյունք են տալիս։


Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ Բուլյկի Արամ։








Քոչարյանի զոհերը

Եղել են եւ նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, եւ Զեյթունում գտնվող տանը։ Բնականաբար փնտրել են թանկարժեք իրեր, դրամ, զենք եւ այլն, բայց ոչինչ չեն գտել։ Նա «միամիտներից» չէ, որ տանը կամ գրասենյակում վտանգավոր բան պահի։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունը նաեւ մանրամասն կուսումնասիրի Տիգրան Մեծի վրա գտնվող շենքի սեփականաշնորհման պատմությունը։


Հիշեցնենք, որ այն պետական շենք էր, պատկանում էր «Հայարդնախագիծ» ինստիտուտին։ Արամ Հարությունյանն այդ շենքը ժամանակին «իրենով» է արել, ապա պետական տարբեր հիմնարկների, իսկ վերջին շրջանում ՊԵԿ-ին մեծ գումարների դիմաց վարձավճարով էր տրամադրում։

Մամուլում բազմիցս գրվել է այդ մասին, սակայն այնհետեւանք։ Այս շենքում գտնվող բանկը, շաուրմանոցը, վարսավիրանոցը եւ այլ մասնավոր հիմնարկներ ամսական հսկայական թվեր են վճարում Արամ Հարությունյանին՝ ապահովելով նրա համար ապահով կյանք ու անաշխատ եկամուտներ։



Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->