Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. խիստ զգուշացում գեներալին — ingablog

1in.am-ը գրում է՝


Այսօր Ստեփանակերտում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացնում «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը: Խնդրին կարելի էր մեծ կարևորություն չտալ` այն դիտարկելով ԼՂՀ ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Սակայն նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, թե իրենց զորակցում է գեներալ Միքայել Արզումանյանը: Երեկ հայկական մի շարք կայքերի տված հարցազրույցում ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունը ուղղակիորեն ասոցացրել էր նշված գեներալի անվան հետ:

Ո՞վ է ի վերջո գեներալ Միքայել Արզումանյանը: Նա ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալն է, այսինքն` գործող զինվորական:


Եվ խիստ օրինաչափ է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությանն այսօր օպերատիվ արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շտապ իր մոտ կանչելով ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու նպատակով։ «Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,-ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Խնդիրն իսկապես նուրբ է և, կարծում ենք, ունի մի քանի կարևոր բաղադրիչ: Նախ` գլոբալ առումով պետք է բացառվի զինվորականության որևէ միջամտություն քաղաքականությանը: Դրա տխուր հետևանքները մենք արդեն տեսել ենք գլոբալ և լոկալ հարթությունների վրա: Մարտի 1-ի գործում անցած շաբաթ արձանագրված սկզբունքային շրջադարձը ավելի գլոբալ հետևանքներ ունի, քան` մեկ քրեական գործի բացահայտումը. Հայաստանում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, քաղաքական մշակույթ, որոնք հետայսու բացառելու են բանակի, նրա ներկայացուցիչների որևէ միջամտություն քաղաքականությանը: Այս համատեքստում Միքայել Արզումանյանի վարքն առնվազն տարակուսելի է:

Լոկալ դրսևորումների առումով անցած շաբաթներին տեսանք, թե ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր էր ծնել, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանի, այսպես կոչված, քաղաքականացումը:

Սակայն խնդիրն ունի այլ շերտ ևս, որը շոշափում է ԼՂՀ սուբեկտության նուրբ թեման: Արցախն անցած երկու տասնամյակում իր սուբեկտությունը կորցրել է առաջին հերթին ներհայկական հարաբերություններում, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ԼՂՀ ղեկավարությունը ինտեգրվել է Հայաստանի օլիգոպոլ համակարգին: Սակայն հիմա նույնքան անթույլատրելի է Հայաստանը ներկայացնող որևէ պաշտոնյայի կամ զինվորականի, այսպես կոչված, հեղափոխական միջամտությունն Արցախի քաղաքական կյանքին: Եթե պաշտոնական Երևանը նպատակ ունի բանակցային գործընթացում որոշիչ դարձնել Ստեփանակերտի ձայնը, առնվազն պետք է հարգի Արցախի ինքնիշխանությունը հատկապես ներքին հարցերում:


Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը միանգամայն համարժեք է. ոչ մի պաշտոնյա կամ զինվորական ժողովրդավարությունը չպետք է շփոթեն անարխիայի հետ:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.