>

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից ու Հայաստանի հանրապետության կառավարու­թյունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե ու­զում է լավ բաներ անել:




Քոչարյանի զոհերը

Հին ոճրագործներ են ի հայտ գալիս և բռնվում, ինչ-որ անձանց են «մեյդան» հանում, անցյալում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնիվ կերպով ինչ-որ բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի Կարծիք ասաց հայտնի և սիրված դերասան Սամվել Սարգսյանը:




Նրա համար Հայաստանի հանրապետության թվով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անակնկալ է եղել. «Սակայն ինձ դուր է գա­լիս, որ առանց ինչ-որ վախի մեղադրվում ու պատասխանատվության են ենթարկվում այն անձիք, որոնց անցյալում չէին «մոտեցել»:


Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հույս ունեն, որ Հայաստանի հանրապետությունը խոստումնա­լից ճանապարհով է գնում:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վենդետա
է կ­ատարվում, հայտնի դերասանը ասեց.


«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը անցածից ոչնչով չէր տարբերվի:

Ես ոչ մի վրեժ կամ առավել ևս վենդե­տա չեմ տեսնում: Ուղղակի մարդիկ օրենք են գործում, եւ այդ ամենը գրասենյակներում չի լինում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արած գործերիդ համար հարկավոր է պատասխան տաս»:

Сообщение Հայտնի և սիրված դերասան Սամվել Սարգսյանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->