>

Սիրված ու հայտնի երգիչ Արամեն այսօր յուրօրինակ կարանտինային համերգով է հանդես եկել: Նա երգել է երևանյան Երազ կոչվող թաղամասի շենքերի բակում:




Քոչարյանի զոհերը

Կենդանի հնչողությամբ համերգային այս ֆորմատն, ինչպես երգիչն է խոստովանում, առաջին անգամ է ու անչափ անսովոր իր համար: Իր էջում հրապարակելով իր համերգի տեսագրությունը՝ երգիչը հույս է հայտնել, որ շուտով հնարավորություն կունենա իր սիրելի հանդիսատեսի առաջ ելութ ունենալ համերգասրահում, դահիլճում:





Նշենք, որ նմանօրինակ ֆորմատով համերգային ելույթներն այս օրերին այնքան էլ տարածված չեն. շատ երգիչներ ու արտիստներ իրենց երկրպագուների հետ շփման համար ընտրել են օնլայն, համացանցային հարթակը և տնային միջավայրը:


Ստորև կցված է Արամեի հրապարակած տեսանութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է իր երգող ու տրամադրությամբ բարձրացնում նաև թաղամասի բնակիչների տրամադրությունները՝ նրանց փոխանցելով իր դրական էներգետիկան ու սերը: Նկատել է նաև բնակիչների տրամադրության փոփոխությունները:

от admin

-->