>

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիանոևթյան Թումանյանի բաժին,




Фото взрослых собак и щенков кавказской овчарки

որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել:


Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել է փեսան, որից հետո կնոջը տեղափոխել են տուն, որտեղ էլ վերջինս մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Ողբերգական դեպք Լոռիում. Փեսան ոստիկաններին հայտնել է, որ հովվաշունը հարձակվել է իր զոքանչի վրա, որը կարճ ժամանակ անց ստացված վնասվածքներից տանը մահացել է появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->