>

Կուրթանցի Մեխակ Առաքելյանն ու իր ընտանիքը այլևս ստիպված չեն լինի ապրել անմարդկային պայմաններում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Մեխակին հանձնեց իրենց նոր տան վկայականը։


Ընտանիքի անդամները հուզված էին։ Ուրախությանը չափ չկա, ասում է Մեխակի մայրը։ Երեխաները արդեն ընտրել են իրենց սենյակները։ Մեծ, հարմարավետ ու լուսավոր տան մեջ ապրելը երազանք է եղել կուրթանցի ընտանիքի համար, որն այսօր իրականություն է դարձել։







Քոչարյանի զոհերը

«Մեզ համար կարևորը էս 4 պատն էր։ Անհամբեր սպասում էինք, թե երբ է պարոն Սիփան Փաշինյանը գալու, մեզ ասելու, որ կարող եք տեղափոխվել։ Սա հրաշք էր։ Դժոխքից դուրս եկանք դրախտ»,- ոգևորված պատմում է Մեխակի մայրը։


Տնամերձ հողատարածքում արդեն հասցրել են ծառեր տնկեր, ջերմոցում ևս կանաչի, բանջարեղեն կաճեցնեն։ «Մենք մեր աշխատանքով կապրենք։ Մեզ էս տունն էր պետք, որ կարողանանք ապրել»,- ասում է Մեխակ Առաքելյանը:

Տունը Առաքլյանների համար գնել են ուկրաինաբնակ գործարարներ Անդրանիկ Ղազարյանը և ռուսաստանաբնակ Արմեն Սիրունյանը։ Սիփան Փաշինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բարերաները նախընտրում էին իրենց անունները չհրապարակել։


Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի ռեպորտաժում


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->