>

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն այսօր նշում է 25-ամյակը: 4 տարեկանից երգող Մարտային շատերը մինչև այսօր էլ հիշում են որպես փոքրիկ երգչուհու: Ինքն էլ անկեղծանում է, որ յուրաքանչյուր տարիքում իրեն դեռ փոքր է զգում, իր տեսակն ու խառնվածքը տարեթվերի հետ չեն փոխվում:

Մարտան Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես է սկսվել ծննդյան օրն ու որտեղ  է շարունակվելու, ինչպես նաև խոսել է սիրելիի ու ընկերների մատուցած անակնկալի մասին:

«Առաջին շնորհավորանքները ստացա աշակերտներիս կողմից: Նրանք ինձ զանգահարում էին գիշերը 11:30-ից սկսած: Բոլորն ասում էին՝ կես ժամ շուտ եմ զանգել, որ առաջինը ես շնորհավորեմ,- ասաց երգչուհին և ավելացրեց, որ արդեն կեսգիշերին իրեն անակնկալ այցելել են Երգի պետական թատրոնի գործընկերները, մտերիմ ընկերներն ու աշակերտները՝ տոնական տորթով և ծաղիկներով,- Ժամը 12-ից սկսած օրս շատ բուռն էր:




Քոչարյանի զոհերը

Մինչև այս պահն արդեն այնքան շատ շնորհավորանքներ ու դրական էմոցիաներ եմ ստացել, որ անընդհատ ինձ լավ ու գնահատված եմ զգում»,- ասաց նա:





Երգչուհին ասաց, որ արդեն հասցրել է փչել տոնական տորթի մոմերը  ու երազանք մտապահել. «Անգամ տորթի տեսքով դոնդողի վրա դրված մոմերն եմ փչել: Ընկերներս գիտեն, որ դոնդող շատ եմ սիրում: Ամեն տարի էլ երազանք պահում եմ, ու դա կատարվում է: Թեև տեսակով երազկոտ մարդ չեմ, ավելի շատ նպատակներ ու ցանկություններ ունեմ: Այն ցանկությունների ուղղությամբ, որոնք հստակ գիտեմ՝ չեն իրականանալու, աշխատում եմ անգամ չմտածել»:

Մարտայի խոսքով` ծննդյան օրը շատ է սիրում և բոլոր ընկերներին տարեդարձից մեկ ամիս առաջ հիշեցնում է այդ մասին՝ անկախ նրանից` օրը նշելո՞ւ է, թե՞ ոչ: Այս տարի Մարտան որևէ խնջույք չի ծրագրել, բայց գլխի է ընկել, որ իր փոխարեն կազմակերրպել են երեկույթ։ «Ինչպես հասկացա, ծնողներս և ընկերներս ինչ-որ անակնկալ են պատարստել ինձ համար, բայց դեռ չգիտեմ` ինչ է: Կարծում եմ, ինձ որևէ տեղ են հրավիրելու»,-ասաց նա:


Երգչուհին նշեց, որ արդեն բազմաթիվ նվերներ է ստացել, որոնց մեջ շատ են հագուստներն ու աքսեսուարները, ինչն ինքը շատ է սիրում: Մարտան առանձնացրեց սիրելիի անակնկալը. «Իմ ընկերոջ մաղթանքը, շնորհավորանքն ու նվերն ամենաթանկն էր ինձ համար: Չեմ նշի, թե ինչ է, բայց ես իսկապես անակնկալի եկա»:

Երգչուհին նշեց, որ 25 տարեկանում ամուսնության հետ կապված ծրագրեր չի կազմել, ընդհանրապես, կարծում է, որ դա հատուկ ծրագրել պետք չէ՝ ամեն բան իր ժամանակին է լինում: «Երբեք չեմ մտածում, որ անձնական կյանքը դասավորելը տարիքի հետ կապ ունի: Ցանկալի չէ շատ վաղ տարիքում ամուսնանալ: Այդ ամենին պիտի հասնես, իհարկե, ես շատ ընկերներ ունեմ, որոնք վաղ տարիքում են ընտանիք կազմել ու մինչև այսօր շատ երջանիկ են: Իմ դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ Աստված որոշի: Չեմ ֆիքսվում տարիքի վրա, մանավանդ, որ անձնական կյանքում, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է»,- ասաց նա:



Երգչուհու խոսքով` տարեթվերը որևէ կերպ չեն անդրադառնում իր հոգեվիճակի ու տեսակի վրա. «Որքան մեծանում եմ, ուզում եմ ամեն օր շնորհակալ լինել ծնողներիս, որ ես այսօր այսպիսի մարդ եմ, այս Մարտան եմ: Ես միշտ ինձ շատ փոքր եմ զգում և ամեն անգամ զարմանում եմ տարիքիս վրա: Ստացվել է այնպես, որ իմ բոլոր շրջապատներում ես ամենափոքրն եմ եղել: Հիմա, երբ արդեն ինձնից փոքրերն էլ կան, դա է ինձ հուշում, որ ես մեծացել եմ: Իմ տեսակը, նախասիրությունները տարիքի հետ չեն փոխվում, պարզապես հասունությունս է ավելանում: Ես նույն Մարտան եմ, ինձ թվում է` 50 տարեկանում էլ նույնն եմ մնալու: Այս պահին այդպես եմ զգում, հետո գուցե շատ բան փոխվի»:

Մարտան նշեց, որ ծննդյան օրն իր համար անցյալ տարիները վերհիշելու, արածն ու չարածը վերկուծելու առիթ չի դառնում: Այդ մասին մտածում է կյանքի որոշակի փուլերում: Իր 25 տարիների ձեռքբերումը երգչուհին համարում է այն ամենը, ինչ այսօր ունի և այն մարդկանց, որոնք իրեն շրջապատում են:  «Այս պահին ինձ այնքան բավարարված ու երջանիկ մարդ եմ համարում, որ այն մարդիկ, ում կուզեի կողքիս լինեին թե՛ ընտանիքում, թե՛անձնական կյանքում, թե՛ երգարվեստում, բոլորը կողքիս են: Մնացած բաները, որոնք կյանքում ձեռք են բերվում ֆինանսով, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլինեն»,-եզրափակեց նա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->