>

Գերչակի յուղը բացի այն ,որ օժտված է բուժիչ հատկություններով, նաև   շատ օգտակար է մաշկի և մազերի համար: Շատ կարճ ժամանակ անց երևում է արդյունքը: Իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութերի շնորհիվայն բացառիկ կոսմետիկ և բուժիչ յուղերից է, որոնք օգտակար են մաշկի, մազերի և եղունգների համար։

Նրա բաղադրության մեջ մտնում են աֆրիկյան և ասիական ծագում ունեցող էկզոտիկ բույսեր: Անտեսելով տհաճ համն ու սուր հոտը, բազմաթիվ արտադրողներ այն օգտագործում են կոսմետիկ կոսմետիկ նյութերի  և դեղորայքի արտադրությունում:

Նաև օգտակար է այն կիրառել բնական վիճակում՝ առանց հավելումների:

Անպայման օգտագործե՛ք:




Քոչարյանի զոհերը


Գերչակի յուղը մազերի համար.




Եթե երկար ժամանակ արևի ճառագայթների երկարատև ազդեցությունից, ֆենից, մազերի արդուկից, կամ մազերի լաքից և  ներկից մազերը դարձել են թույլ և անկենդան, ապա նրանց անհրաժեշտ է լրացուցիչ սնուցում:

Գերչակի յուղը շատ լավ միջոց է ,քանի որ այն չի պարունակում վնասակար քիմիական նյութեր և հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են արագ վերականգնել մազերի աճը:

  1. Ձեռքի ափին լցրեք մի փոքր գերչակի յուղ, տրորեք և քսեք մազերին: Շաբաթական մեկ անգամ այս մեթոդով մազերը խնամելուց մեկ ամիս անց հաճելիորեն կզարմանք ձեր մազերի շքեղ տեսքից:
  2. Մազերի համար դիմակ կեֆիրից և գերչակի յուղից. Կեֆիրով բաժակը դրեք տաք ջրով ամանի մեջ և կեֆիրը տաքանալուն պես ավելացրեք 5 կաթիլ գերչակի յուղ: Ստացված զանգվածը քսեք մազերին  և գլխամաշկին:Որպեսզի ռեակցիան արագ ընթանա՝ պոլիէթիլենային գլխարկ դրեք և սրբիչով ծածկեք գլուխը: 30 րոպեից հանեք և լվացեք գլուխը:
  3. Մազաթափություն. Գերչակի յուղը նորից կհասնի օգնության: Մեկ բաժին յուղին ավելացրեք 2 բաժին օղի, քսեք մազարմատներին և արդյունքը երկար չի սպասեցնի:
  4. Թեփ. Գերչակի յուղը հիանալի միջոց է թեփի դեմ: Մեթոդը շատ պարզ է. մեկ բաժակ մուգ սև թեյին ավելացրեք մեկ թեյի գդալ գերչակի յուղ և 20գ օղի, այս զանգվածը քսեք մազերին և մեկ ժամից լվացեք մազերը:

Գերչակի յուղը թարթիչների համար

Գերչակի յուղի ամենօրյա օգտագործումը օգնում է թարթիչներն ու հոնքերը դարձնել ավելի խիտ և փարթամ: Թարթիչների աճի և գեղեցկության համար գերչակի յուղի օգտագործման մեթոդը շատ պարզ է. շաբաթական մի քանի ամգամ թարթիչներին և ստորին կոպին քսեք գերչակի յուղ և ձեր հայացքը կդառնա անկրկնելի:


Խորհուրդ. Եթե դուք ուզում եք ունենալ գեղեցիկ մազեր և թարթիչներ՝ խառնեք մեկ բաժին գերչակի յուղը մեկ բաժին ձկան յուղի հետ: Ստացվում է չափազանց բարձր արդյունավետություն ունեցող դիմակ:

Գերչակի յուղը մաշկի համար

  1. Դեմքի մերսում

Վերցրեք ճաշի գդալ և մի փոքր պահեք գազի վրա, որպեսզի մետաղը տաքանա: Այնուհետև վերցրեք գդալը և նրա մեջ լցրեք գերչակի յուղը: Այն շատ արագ կտաքանա: Հենց այս ձևով գերչակի յուղը շատ արագ ներծծվում է մաշկի մեջ: Քանի որ տաքացրած գերչակի յուղով մերսումը կնճիռների դեմ է ուղված՝ ցուցված է հատկապես 30 անց կանանց:

  1. Դիմակ դեմքի համար

Այս դիմակը հատկապես լավ է օգտագործել ձմռանը, երբ մաշկը սառչում է, դառնում է չոր և թեփոտ:

Ձվի դեղնուցը և 10 կաթիլ գերչակի յուղը  խառնեք իրար, խառնուրդը բարակ շերտով քսեք դեմքի մաշկին: Հանեք կես ժամից, որից հետո շատ օգտակար է լվացվել կանաչ թեյով կամ երիցուկի թուրմով:


Գերչակի յուղը եղունգների համար

Գերչակի յուղի բաղադրության մեջ առկա վիտամին E-ի մեծ քանակը թույլ է տալիս ամրացնել եղունգները և հաղթահարել այնպիսի խնդիրներ ինչպիսիք են շերտավորումը և կոտրվելը: Խորհուրդ է տրվում յուղը քսել կուտիկուլաներին՝ ինֆեկցիաներից խուսափելու համար:

Գերչակի յուղը կոշտուկների դեմ

Ոտքերի նյարդայնացնող կոշտուկներից կարելի  ազատվել պարբերաբար գերչակի յուղ օգտագործելով: Այն հեռացնում է մահացած բջիջները և փափկեցնում է մաշկը՝ արագացնելով նրա վերականգնումը:

Թրջեք բամբակյա տամպոնը գերչակի յուղով և այն դրեք կոշտուկին և վիրակեպեք:Թողեք ամբողջ գիշեր և հաջորդ օրը խնդիրներով հատվածները մշակեք ոտնաթաթի համար նախատեսված քարով։

Կրկնեք գործողությունը՝ ըստ անհրաժեշտության:

Եղե՛ք գեղեցիկ և երջանիկ

Сообщение Գերչակի յուղը՝ գեղեցկության գրավական появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->