>

Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ երեկ Գորիսից Կապան ճանապարհին: Դիմացովս 2 մեքենա էին գնում՝ առջևում նիվա էր, հետևից փոքրիկ Նիսան: Մեկ էլ Նիվայի պատուհանից մի մեծ ցելաֆոն աղբ թափեցին:




Քոչարյանի զոհերը

Նման երևույթներ չեմ կարողանում անտեսել, մի անգամ գրել էի, որ ընկերոջս հետ Արտաշատի մոտ առաջ անցանք և դիմացինին բացատրեցինք հետ գնալ և աղբը վերցնել: Հիմա էլ ուզում էի ընթացքս արագացնել, էն էլ դիմացիս Նիսանի վարորդը ավելի արագ գտնվեց, անցավ Նիվային, ազդանշան տալով հասկացրեց կանգնել: Նիսանը կանգնեց, հետևից Նիվան, դե ես էլ կանգնեցի Նիվայի հետևից: Նիվայից իջան 2 տղամարդ 50֊ի մոտ, Նիսանից իջավ երիտասարդ զույգ:




Հիմա երիտասարդները կանգնած են, դիմացը 2 տղամարդը, էս էլ տղամարկանց հետևը՝ դեմքով դեպի երիտասարդները: Երիտասարդ տղան վրդովված հարցրեց թե ինչու են աղբը նետել, չէ որ չի կարելի, տղամարդկանցից մեկն էլ ավելի մունաթով պատասխանեց թե դու ով ես որ ինձ ասես ինչ անեմ, ինչ չանեմ, մյուս տղամարդը որոշակիորեն ավելի ցիվիլ հարցրեց դուք ովքե՞ր եք: Երիտասարդ աղջիկը միջամտեց թե դա ինչ կապ ունի, տղան պատասխանեց՝ մենք բնապահպաններ ենք…

Մանրամասները չպատմեմ, շատ երկար կստացվի, անդուր խոսակցություն էր մունաթով ու հանդիմանությամբ լի, երիտասարդները չէին զիճում, տղամարդիկ ձայները ավելի էին բարձրացնում ու մունաթ գալի, երիտասարդները սպառնում էին ոստիկանություն կանչել ու հնչում էր պատասխանը «հո գործ տվող չե՞ք»…


Ես չէի խառնվում, դեռ լսում էի, մի պահ երիտասարդ աղջկա հայացքին հանդիպեցի, պիտի զգայիք ու տեսնեիք էն զզվանքը, որը տեսա իր հայցքի մեջ իմ նկատմամբ: Այ ըտեղ հասկացա, որ քանի որ կանգնել եմ Նիվայի հետևը, երիտասարդները մտածում են, որ ես Նիվայի ուղևորների ծանոթն եմ)))


Արագ մտա խոսակցության մեջ, ասեցի մի հատ լռեք, ամոթ ա, մեծ մարդիկ եք ու որ ընդհանրապես չէի խոսացել, երկու կողմն էլ միանգամից լռեցին, մի պահ լռություն տիրեց ու մի տեսակ խոսքս ազդեցիկ հնչեց էդ լռության մեջ, ասեցի տղեք շատ սխալ բան եք արել, գնացեք աղբը վերցրեք ու էլ նման ձևով աղբ չթափեք, չի թույլատրվում: Մի տեսակ ընենց պաշտոնական հնչեց ասածս, որ սրանք էլ ոչ մի բան չավելացրեցին, գնացին նստեցին մեքենան: Իսկ եթե ազնիվ լինենք, ես մտքումս արդեն պատրաստվում էի «բա դու ո՞վ ես» հարցին…

Հայացքս նորից հանդիպեց էդ երիտասարդ աղջկա հայացքին, հիմա նա ինձ նայում էի ինչպես իր ամենասիրած շնիկին)))

Երիտասարդ տղան ասեց շատ շնորհակալ ենք, խոսքը կտրեցի, ասեցի երեխեք ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը մեզ ամոթանք ա պետք տալ, որ ժամանակին ձեր նման ռիսկով և հայրենիքի նկատմամբ պատասխանատու չենք եղել, որ սրանց նմանները կարողացել են հարցեր լուծել և «պրախոդ» ունենալ: Ես եմ շնորհակալ ձեզնից, որովհետև տեսնելով ձեր նմաններին մեջս հույս ա արթնանում, որ երկիրս կմաքրվի ԱՂԲ- ից, բառիս բուն և փոխաբերական իմաստով»


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->