>

Կուշտ ու առատ նախաճաշից հետո մարդու մարմինը մոտ 2 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում մարմնի տաքացման համար, քան նույն քանակությամբ կալորիաներով ճաշից հետո: Այս մասին հայտնում են Լյուբեքի համալսարանի գիտնականները:


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձ են անցկացրել, որի շրջանակներում ստուգել են, թե որքան էներգիա է արտադրում 16 կամավորի օրգանիզմը: Տղամարդկանց ցերեկային սննդակարգը բաղկացած էր թեթև նախաճաշից և կուշտ ճաշից, կամ` առատ նախաճաշից և ցածր կալորիականությամբ ճաշից: Ընդ որում, անկախ նախաճաշի կալորիականությունից, ընդհանուր առմամբ, կամավորները հավասար քանակությամբ սնունդ էին սպառում և գտնվում էին նույնանման պայմաններում:







Քոչարյանի զոհերը


Պարզվել է, որ առավոտյան տղամարդկանց մարմինը տաքանալու վրա մոտ 2.5 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում, քան ցերեկը: Եվ այրված կալորիաների քանակը ուղղակիորեն կախված էր նրանից, թե որքանով է կուշտ եղել նախաճաշը:

Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործությունը պետք է հիմք դառնա նիհարելուն միտված սննդակարգի համար:


Сообщение Կուշտ նախաճաշ. ինչո՞ւ է այն այդքան կարևոր появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->