>

Արտակ Գալստյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՐԱ ԽՈՍՔԻՆ




Քոչարյանի զոհերը

Ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։




Այլ կերպ ասած, Մանե Գևորգյանը հրապարակային հաղորդում ներկայացրեց Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություն կատարելու մասին:
Ուշագրավ էր, որ Վարչապետի մամլո խոսնակի սույն հայտարարությունից հետո, դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողի հարցին պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի և վարույթ չի սկսել:

Արձանագրենք, որ Արթուր Դավթյանը ԱԺ-ում իր ճեպազրույցի ժամանակ, իսկ դրանից հետո նաև ցուցաբերած անգործությամբ. փաստացի Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքերը, Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու մասով համարեց անհիմն, այլ կերպ ասած նրան մեղադրեց սուտ մատնություն կատարելու մեջ, բայց կրկին քրեական վարույթ չսկսեց:


Դրանից օրեր անց, ուղիղ եթերով Միքայել Մինասյանը հայտարարեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Հռոմում հանդիպել է իրեն, առաջարկել հարուցված քրեական գործերը կարճելու դիմաց, գումար մուծել ինչ որ հիմնադրամի, որից ինքը հրաժարվել է:
Այլ կերպ ասած Միքայել Մինասյանը մեղադրեց Արթուր Վանեցյանին առերևույթ շորթում կատարելու մեջ:
Այս դեպքում նույնպես դեռևս ազատության մեջ գտնվող, գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանը ոչ մի կերպ չարձագանքեց:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերով անձանց կատարած հրապարակումները, որոնք իրենց մեջ առերևույթ պարունակում են հանցագործության մասին տվյալներ, հիմք են քրեական գործ հարուցելու համար:

ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնական դիրքը չարաշահելու համար, այն է պաշտոնատար անձը, անձնական կամ խմբային շահերից ելնելով չի կատարում օրենքով սահմանված իր լիազորությունները:
Տվյալ դեպքում դեռևս ազատության մեջ գտնվող և դեռևս գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանը երկու դեպքում էլ վարույթ չսկսելով, առերևույթ կատարել է պաշտոնեական հանցագործություն:

Փաստորեն այս պահին ունենք հետևյալ իրավիճակը:
Վարչապետի մամլո խոսնակը և Միքայել Մինասյանը հրապարակայնորեն մեղադրում են Արթուր Վանեցյանին առերևույթ հանցագործություններ կատարելու մեջ:
Գլխավոր դատախազը փաստացի չի իրականացնում իր պաշտոնեական պարտականությունները և վարույթ չի հարուցում հայտարարություններում նշված փաստերը ստուգելու նպատակով և դրանով իսկ ինքը նույնպես առերևույթ կատարում է պաշտոնեական հանցագործություն և դե ֆակտո մեղադրում է Վարչապետի մամլո խոսնակին սուտ մատնություն կատարելու մեջ:


Քանի որ Վարչապետի մամուլի խոսնակի խոսքերը չեն հերքվել ոչ Վարչապետի և ոչ էլ նրա աշխատակազմի կողմից, կարող ենք հիմնավոր կասկած հայտնել այն մասին, որ մամլո խոսնակը հրապարակել է հենց Վարչապետի կարծիքը:

Կարծում եմ նման իրավիճակում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի, հստակ դիրքորոշում հայտնի և ժողովուրդն էլ սպասում է նրա խոսքին՝
1. Արդյո՞ք կառավարությունը, մամլո խոսնակի մակարդակով կատարել է սուտ մատնություն, մեղադրելով Արթուր Վանեցյանին առերևույթ հանցանք կատարելու մեջ:
2. Արդյո՞ք Միքայել Մինասյանը կատարել է սուտ մատնություն մեղադրելով Արթուր Վանեցյանին առերևույթ շորթում կատարելու մեջ
3. Արդյո՞ք իրավունք ունի ՀՀ գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնել մի մարդ, որը չի կատարում իր պաշտոնեական լիազորությունները և արդյո՞ք Արթուր Դավթյանին այդ պաշտոնում պահելը չի հակասում և դավաճանում հեղափոխության, Հայաստանը օրենքի երկիր դարձնելու սկզբունքներին:
4. Արդյո՞ք Արթուր Դավթյանը, իր առերևույթ հանցավոր անցյալով հանդիսանում է ՀՀ այն միակ պաշտոնյան, ով իրավունք ունի հրապարակային ապտակ հասցնել ՀՀ իշխանությանը:

Արտակ Գալստյան

Сообщение Վարչապետը պետք է կողմնորոշվի, ժողովուրդը սպասում է նրա խոսքին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->