>

Ոջիլ, տառական, ինչ կենդանի ասես կա, վախենում ենք վարակվենք, մեզ օգնություն ցույց չտան… Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների երազանքն է վերադառնալը…


ArmDaily.am-ի խմբագրությունը Մոսկվայում այս պահին գտնվող Հայաստանի քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ արդեն 10 օր է իրենք գտնվում են Մոսկվայում գտնվող հոթելներից մեկում և դեռ մինչև մայիսի 10-ն էլ հնարավորություն չունեն Հայաստան գալու, քանի որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացրել են, որ մինչև մայիսի 10-ը թռիչքներ չեն նախատեսվում:







Քոչարյանի զոհերը


Մեր զրուցակիցները նշում են, որ դեսպանության աշխատակիցները իրենց հետ մշտական կապի մեջ են, սնունդ են փոխանցում պարբերաբար. «Մեր միակ խնդիրն այն է, որ 7 հոգի հայերով ենք հիմա այստեղ, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 մարդ կա՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Շատ կեղտոտ հակահիգիենիկ վիճակ է, տառականներ, ոջիլ, ինչ կենդանի ասես կա, լողանակու համար տարրական պայմաններ չկան, վախենում ենք այստեղ վարակվենք, եթե վարակվենք, ռուսն իր ազգի ներկայացուցիչներին չի թողնի մեզ բուժի, մենք միայն ուզում ենք Հայաստան գալ, եթե պետք լինի Հայաստանում մի ամիս էլ կարանտինի մեջ կգտնվենք: Դեսպանության աշխատակիցները մեզ շատ լավ են վերաբերում, բայց երբ հարցնում ենք, թե երբ կլինի թռիչք, ասում են, որ Հայաստանում է խնդիրը, այնտեղ չեն կարողանում ընդունել, մեզ մոտ խնդիր չկա, իսկ այլ հյուրանոց տեղափոխվելու համար ասում են, որ դեսպանության հնարավորությունը սա է»:

Խմբագրություն ահազանգող քաղաքացիներից մեկը նշեց, որ իրենց ապրիլի 22-ից մեկ օր օդանավակայանում մնացին, թռիչքը եղավ, իրենք չկարողացան թռչել, հետո քանի որ ապրելու տեղ ու աշխատանք չունեին, դեսպանությունը հոգ տարավ նրանց հոթելում տեղավորել ու սնունդի հարցերը:


Сообщение Ոջիլ, տառական, ինչ կենդանի ասես կա, վախենում ենք վարակվենք, մեզ օգնություն ցույց չտան… Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների երազանքն է վերադառնալը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->