>

5  Լոլիկներն ու ասպիրինն ակնեների դեմ: Գիտե՞ք՝ ակնեների դեմ ամենաարդյունավետ միջոցը որն է. սալիցիլաթթուն, իսկ ասպիրինը դրա նման նյութեր է պարունակում։ Իսկ ինչպե՞ս են օգտագործում ասպիրինը ակնեները բուժելու համար. պարզապես ջարդիր ասպիրինի դեղահաբն ու ստացված փոշին խառնիր մի փոքր ջրի հետ, այնուհետև ստացված մածուկը քսիր ակնեին և սպասիր, մինչև այն կչորանա ու նորից փոշի կդառնա, որից հետո կարող ես մաքրել այն մաշկից։

Լոլիկները մյուս կողմից մեծ քանակությամբ А և C վիտամիններ, հակաօքսիդանտներ ու թթվային նյութեր են պարունակում։ Եթե դու յուղոտ մաշկ ունես, լոլիկները կարող են հրաշքներ գործել։ Ծեծեք լոլիկն ու ստացված խյուսը քսեք ձեր դեմքին։ Թույլ տվեք, որ այն մեկ ժամ մնա մաշկի վրա, այնուհետև լվացեք այն ու չորացրեք մաքուր սրբիչով։ Սա արեք մեկ շաբաթ շարունակ ամեն օր։




Քոչարյանի զոհերը

 4  Սոխն ականջի ցավի դեմ: Հետազոտողները նշում են, որ շատ դեպքերում ականջի ցավն առաջանում է ականջում առաջացած հեղուկից, որը հրաշալի միջավայր է ստեղծում բակտերիաների զարգացման համար՝ վարակների ու բորբոքումների պատճառ դառնալով։





Սոխը հակաբիոտիկ հատկություն ունի, որը կարող է օգնել սպանել ականջի բակտերիաները։ Եռացրեք սոխը, մինչև որ այն բավականաչափ փափկի, որ հնարավոր լինի դրա հյութը քամել։ 2-5 կաթիլ կաթեցրու ականջի մեջ՝ ցավը հանգստացնելու և բորբոքումը մաքրելու համար։

 3  Կիտրոնը սրտխառնոցի դեմ: Երբեմն մենք սրտխառնոց ենք զգում։ Որոշ մարդիկ սրտխառնոց են զգում հղիությունից, մյուսները՝ ճամփորդությունից։ Հնարավոր է՝ դու մտածում ես սրտխառնոցները կանխող դեղորայք ընդունել, սակայն այս դեղորայքից շատերը կողմնակի ազդեցություն ունեն, ինչպես, օրինակ, քնկոտությունը։ Այնպես որ, ավելի լավ է ջրի մեջ թարմ կիտրոնի կտոր դնել ու այն խմել, հենց սրտխառնոց զգաս։ Կիտրոնի ցիտրուսային բույրը միանգամից կհանգստացնի սրտխառնոցդ։ Դու կարող ես նաև ներծծել կիտրոնի հյութն ու դրանից հետո ձիթապտղի հատիկ ուտել։


 2  Շաքարը զկռտոցի դեմ: Զկռտոցներն առաջանում են դիաֆրագմայում առաջացած ջղաձգությունից։ Դիաֆրագման կրծքավանդակը որովայնից առանձնացնող մկանն է։ Զկռտոցները կարող են նյարդայնացնող լինել և երբեմն անհարմար են, իսկ ինչպե՞ս դրանից հեշտությամբ ազատվել։

Հայտնի է, որ մի գդալ շաքարավազը կարող է միանգամից պայքարել զկռտոցի դեմ։
Նույնիսկ հետազոտություն է անցկացվել, որն ապացուցում է զկռտոցի դեմ շաքարի արդյունավետությունը։ Հետազոտությունն անց է կացվել 20 հիվանդների վրա, և պարզվել է, որ 20-ից 19-ի դեպքում մի գդալ շաքարավազն օգնել է անցկացնել զկռտոցը։ Հետազոտողները հավատացած են, որ լեզվի վրա շաքարի քանակը ծանրաբեռնում է բերանում լեզվի նյարդային վերջույթները, որն էլ նպաստում է զկռտոցների դադարին։



 1  Օղի ոտքերի հոտի դեմ: Գիտե՞ս՝ ինչն է ոտքերի հոտի պատճառը. բակտերիաները։ Երբ ոտքերդ քրտնում են կոշիկներում, բակտերիաները սկսում են զարգանալ, քանի որ դրանք սիրում են խոնավությունը։ Որքան էլ փորձեք ձեր ոտքերը լվանալ, հոտը դրանից չի անհետանա, քանի անգամ էլ լվանաս, քանի որ պատճառը բակտերիաներն են, որոնցից անհրաժեշտ է ազատվել։ Բարեբախտաբար, դուք ստիպված չեք շատ գումար ծախսել դրանից ազատվելու համար, սովորական օղին կլուծի բոլոր խնդիրները։ Որքան բարձր լինի ալկոհոլի պարունակությունը, այնքան ավելի լավ արդյունք կտա այն։

Ալկոհոլի պարունակությունն օղու մեջ չորացնող էֆեկտ ունի, որը ոչ միայն օգնում է ազատվել քրտնարտադրությունից, այլև օգնում է ազատվել բակտերիայի կողմից արտադրվող հոտից։ Միակ բանը, որ դու պետք է անես, գործվածքի կտորը կամ բամբակն օղու մեջ թաթախելն է և դրանով ոտքերը մանրակրկտորեն մաքրելը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->