>

Առաջին հայացքից այս 18-ամյա նուրբ աղջիկը անպաշտպան ու քնքուշ էակ է թվում, բայց միայն տեսեք, թե ինչերի է նա ընդունակ իրականում։




Քոչարյանի զոհերը

Այս նուրբ աղջնակը Յուսրա Մարդինին է՝ 18-ամյա սիրիացի լողորդուհին, ով իրեն է կապել գաղթյալների նավն ու երեք ժամ առանց դադարի լողացել է դեպի ափը՝ փրկելով 18 մարդու կյանք:




2015թ. Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում նրանց տունը ավերվել էր, և Յուրսան քրոջ հետ փախուստի է դիմել երկրից:Հասնելով Լիբանան, իսկ հետո Թուրքիա՝ նրանք որոշեցին մոտորանավակով ապօրինի ճանապարհով ներգաղթել Հունաստան:


Նավակի վրա կար 20 մարդ, այնինչ այն նախատեսված էր 7 մարդու համար: Երբ նավակի շարժիչի աշխատանքը խափանվեց, ու այն սկսեց խորտակվել Էգեյան ծովում, փրկվելու շանս ունեին միայն Յուսրան ու իր քույրը, որովհետև նավակի վրա գտնվող 20 հոգուց միայն իրենք լողալ գիտեին: Աղջիկները որոշեցին անել այն, ինչը հետո պետք է հերոսություն կոչվեր:


Նրանք իրենց մարմիններին կապեցին նավակն ու սկսեցին լողալ՝ փրկելով 18 մարդու կյանք: Նրանք բարեհաջող հասան Լեսբոս կղզի ու փրկեցին բոլոր գաղթյալներին: Օլիմպիական խաղերի ժամանակ 200 մետր ազատ ոճի լող մարզաձևում Յուսրան ներեկայացրել էր իր հայրենիքը՝ Սիրիան, իսկ ահա 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ Յուսրան ներկայացնում էր գաղթականների հավաքականը: Ահա այսպես՝ ընդամենը 18 տարեկան, բայց արդեն իսկական մարդկայնության ու մեծահոգության խորհրդանիշ:

Сообщение Առաջին հայացքից թվում է, թե անմեղ երիտասարդ աղջնակ է, ոչ մի արտասովոր բան չկա․ Միայն իմանաք, թե ինչի է նա ընդունակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->