>

Նազենի Հովհաննիսյանի երազը

Վերադարձել են հին և երանելի ժամանակները: Սպիտակ ձիով ասպետը ևս մի քանի լայվով ջարդուփշուր արեց բոլոր մեղադրանքներն ու վերադարձավ Հայաստան՝ ծառայելու և փրկելու հայրենիքը: Ճիշտ է, ինքն այլևս մարքիզուհի դե Պոմպադուրն է, ոչ թե Նազենի Հովհաննիսյանը: Իհարկե, ժամանակ առ ժամանակ դե յուրե թագուհի Սարգսյանը խանդի տեսարաններ է սարքում, բայց հիմա ով է նրան բանի տեղ դնողը. հայրն այլևս երկրի տիրակալ չէ, երկիրը ղեկավարում է մաքրամաքուր, սուրբ Միքայելը:




Քոչարյանի զոհերը

Վերցնում է հեռախոսը, որպեսզի մի քանի նշանակումներ անի. «Ալո, Միքայել, իմ սրտի Չէ Գևարա, երբ դու օտարության մեջ, ընդհատակում պայքարում էիր Նիկոլի հակաբարոյական ռեժիմի դեմ, այստեղ հատուկենտ մարդիկ կային, որ ես կարող էի իմ գլուխը դնել նրանց ուսերին և մի փոքր պարպել կարոտի զգացումը»:




«Մարքիզուհի, ես արդեն անհանգստանում եմ, իմ բացակայության ժամանակ որքան շատ մարդ է քեզ «պադերժկա» արել, օրական մեկի համար զանգում ու նշանակում ես պահանջում»:


«Միքայել, քեզ մի պահի Սուլեյման Բռնաբարի պես: Հանուն քեզ Արթուր Դանիելյանը ջարդեց իր քիթը և մինչև հիմա շնչելիս խոճկոր է հիշեցնում»,- պատասխանում է ինքը:

«Լավ, լավ, մի հուզվիր: Ի՞նչ պաշտոնի ես նրան տեսնում»:


«Նշանակիր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Տեղի-անտեղի հայհոյելու նրա ընդունակությունները հաստատ պետք կգան, ֆուտբոլիստները միշտ տոնուսի մեջ կլինեն»,- առաջարկում է ինքը:

«Ուզում էի մարդու իրավունքների պաշտպան նշանակեի, բայց դու ավելի մոտիկից գիտես նրա պոտենցիալը, քո ասածով կշարժվենք»:

Արթնանում է հեռախոսի հաղորդագրության ձայնից. «Մի գործ քեզ վստահել չի լինի: Ասացի՝ մի երկու ժամ աչքս կպցնեմ, տիրություն կանես ստատուսիս տակի քոմենթներին, օպերատիվ կջնջես ում մենք չենք խնդրել գրել: Անտերության ես մատնել, լրիվ վակխանալիա է ստատուսիս տակ: Հազիվ էն Արթուր Դանիելյանի համար սրտաճմլիկ քոմենթներ գրես»:

Сообщение Նազենի Հովհաննիսյանի երազը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->