>

Լրագրող, հաղորդավար Ռոման Բաղդասարյանն իր էջում գրում է, որ Հայաստանով և հայկական նոր իշխանություններով հպարտանալու հազար առիթ ունի ինքը: Նա նշել է նաև, որ հայերը ևս պետք է իրենց շատ հպարտ զգան Հայաստանի նման երկրում ապրելու համար:




Քոչարյանի զոհերը

Այս հուզիչ գրառման առիթը կորոնավիրուսն է և դրա դեմ տարվող պայքարը: Լրագրողը կետ առ կետ առանձնացրել է, թե վիրուսի սկզբնավորման և տարածման որ շրջանում հայկական իշխանությունները, առողջապահության նախարարն ինչպիսի քայլեր են նախաձեռնել, համակարգը կայուն պահելու համար:




Կարևոր կետերից մեկը հաղորդավարը նշել է այն ջերմ ու հոգատար վերաբերմունքը, որը բուժծառայողները ցուցաբերում են հիվանդներին: Նա այն կարծիքն է հայտնում, թե դժվար գտնվի մի երկիր, որտեղ հիվանդն այսքան գոհ ու զգացված լինի բժիշկների վերաբերմունքից հատկապես այս օրերին:



Հաղորդավարը կարևորել է նաև տարերային ու տարածված բնույթ ստացած այն բարեգործական միջոցառումները, որոնք կազմակերպվում էին տարբեր կառույցների և անհատների կողմից:

 

Сообщение Հայերն իրենց պետք է շատ հպարտ զգան Հայաստանի նման երկրում ապրելու համար. Ես հազար պատճառ ունեմ հպարտանալու. Ռոման Բաղդասարյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->