>

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տարածեց հաղորդագրություն՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում տեղի ունեցած հատուկ գործողությունների վերաբերյալ:


Մինչ այդ տեղեկություններ հրապարակվեցին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը, ինչը եւ տեղի է ունեցել:








Քոչարյանի զոհերը

Ուշագրավ է, որ Սաշիկ Սարգսյանի որդիներից Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հասցրել է լքել Հայաստանը: Սա այն պարագայում, երբ հստակ հրահանգ կա մի շարք անձանց ելքը երկրից արգելել:


Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունը խիստ հրահանգ է իջեցրել կանխել նախկին ու ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հնարավոր «արտագաղթը» Հայաստանից:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան եւ այլն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Հայաստանից հեռանալ արգելվել է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:



Irakanum.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->