>

ԱՐՄԵՆ դԱՆԻԵԼՅԱՆԸ ԻՐ ՖԵՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է

Մաս 2.
Դե պատկերացրեք՝ խեղճ ու կրակ ԱԱԾ֊ի նախկին «դիրեկտոր» վանեցյանը հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով հասել է Հռոմ և մերժվել՝ ոչ ավել, ոչ պակաս մերժված Սերժի փեսա մերժված Միշիկի կողմից…
Ու մերժվածների կողմից «մերժված» փափկասուն վանեցյանը «ձեռնունայն» վերադարձել է Հայաստան՝ կարճ ժամանակ անց «սթափության» և «կանգ առ»֊ի կոչեր հնչեցնելով…




Քոչարյանի զոհերը

Գուցե «դուխով» վանեցյանը «փիս ջղայնացել է», որ անգամ «սիմվոլիկ գումարի» դիմաց իրեն ասում են՝ «նյետ», սակայն ի տարբերություն Փարսադանի տղա Մուրադի, ով գնաց-հասավ Յաբլոնովկա, ու նրան ասացին՝ «նյետ», ի՜նչ կատաղել-կատաղեց, ի՜նչ առյուծ կտրեց, էլ բռնել չէր լինում:




«Ես ձեզ ցո՛ւյց կտամ»,-ասում էր նա, ու թուքը բերաններում չորացած խնամախոսներն էլ հավատում էին, որ ցույց է տալու, բա ոնց, հո իզուր չէի՞ն գեղովի լեղաճաք լինում կատաղելու նրա անուրանալի շնորհքից, փողասեր վանեցյանը մոռացել է իր ով լինելն ու փոստատարի առաքելությունը չձախողելու համար «ծնկաչոք» փեսա Միշիկից խնդրել է իրեն զիջել որոշ բիզնես «փայեր»…

ու ըստ ամենայնի մի «թուլաբաժին» ստանալով շտապել է Երևան (թե չէ բանագնաց վանեցյանն էդ անպատվությանը չէր դիմանա):


Ու այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ փեսա Միշիկն իր ոճին համարժեք նախ՝ բառիս բուն իմաստով «փչացրեց» նախկին «դիրեկտոր» վանեցյանին՝ «փակելով» նրա դեռ «սաղմի մեջ գտնվող» քաղաքական էջը և, երկրորդ, անմեղ ավանակի համառությամբ «մեղադրեց» վարչապետին «կուլիսային բանակցություններ» վարելու մեջ…

Բնավ էլ միտում չունեմ «քայլել» նախկին դիրեկտոր վանեցյանի վրայով, որովհետև ես և նա միանգամայն տարբեր մտածողություն և արժեհամակարգ, շրջապատ և ապրելակերպ ունեցող մարդիկ ենք… և երկրորդ վանեցյանի ամեն մի խոսքը մանկամիտ բանսարկություն է՝ տգիտության գլուխգործոց…

Հ.Գ. Իսկ էն որ փեսա Միշիկը մուրադավարի «կատաղել է «սիմվոլիկ մուծվելու առաջարկից և «բացահայտում է», թե իրեն «ստվերային» առաջարկություններ են արվել, մեծ հաշվով, «զառանցանքի ժանրից է»… Ու գիտեք ինչու՞… որովհետև Վարչապետ Փաշինյանը բազմաթիվ անգամ հրապարակային հայտարարել է, որ երկիրն ու ժողովրդին թալանողները կոպեկ առ կոպեկ պետք է պետական բյուջե վերադարձնեն թալանած փողերը…


էնպես որ Միշիկի «բոցաշունչ բացահայտումները» բնավ էլ չեն ազատում նրան պետական գանձարան «սիմվոլիկ գումար» վճարելու «պարտականությունից»… Վստահ եմ, որ երբ Միշիկը լսի այդ «սիմվոլիկ գումարի» չափը Վատիկանի իր բունկերից այլևս դուրս չի գա…

Ցավոք պետք է կրկին խնդրեմ փեսա Միշիկին՝ հաջորդ ռեպորտաժում ուղիղ նայելով մարդկանց աչքերի մեջ ամեն նախադասությունից հետո երդվել կամ աներոջ, կամ էլ զոքանչի արևով… նման դեպքում Միշիկն ամեն լայվից հետո կճաշակի սուտ երդումների ծանրությունն ու դառնությունը…

Դիտեք նաև

Сообщение Գուցե «դուխով» վանեցյանը «փիս ջղայնացել է», որ անգամ «սիմվոլիկ գումարի» դիմաց իրեն ասում են՝ «նյետ»…Արմեն Դանիելյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->