>

Ամեն զինվորի մահով զինվոր կորցրած մայրերը նորից են զգում որդի կորցնելու դառը ցավը։
Զինվոր կորցրած մոր գրառումը․


Anush Hakobyan




Քոչարյանի զոհերը

Մ Ե Ն Ք…. Կրկին զինվոր է զոհվել…




Արդեն 4 տարի է, ամեն անգամ զոհված զինվորի մասին տեղեկանալիս նույն դառը վերապրումն ու կեղեքող ցավն եմ զգում: Երբ ոչ վաղ անցյալի անջնջելի հիշողությունները, անհերքելի իրականության խղճուկ մնացորդները հանգիստ չեն տալիս հոգնած բանականությանդ, երբ չասված բառերի հեղձուկը տապալում է քեզ ու ոչնչացնում ծվեն-ծվեն եղած ներքինդ, հանդուգն գիտակցության հետապնդումներին հակառակվելը, թերևս միակ զենքն է դառնում, իսկ ապրելու հույսիդ վերջին մարող ցոլքը՝կարոտիդ միակ սփոփանքը:

Երբ լսածդ բոթը հերքելու, ոչնչացնելու անհագ մղումը բախվում է մարդկային զգացումներին անհաղորդ, անարդարության բովում ամփոփված նյութական, չոր, սառն ու անտարբեր ժամանակի հետ, նույն պահին կարդում ես «Սահմանին զոհ ունենք» և վերջ. մի ակնթարթում ի չիք են դառնում հույսերդ էլ, փայփայած երազանքներդ էլ..



Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից:

Մահացու վիրավորում ստացած 32–ամյա Տարոնն ուներ 3 մանկահասակ երեխա։

Сообщение Զինվոր կորցրած մոր հուզիչ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->