>

Պետրոս Ղազարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Ուզում ես գրի ՝մածունը սպիտակ է։




Միանգամից կհայտնվեն քաղաքագետների,ֆեյսբուքյան ծննդականով կուսակցապետերի,հոգեբանների,քաղտեխնոլոգների,լրատվամիջոցների ստատուսներ, որոնք կպնդեն ,թե սա հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու փորձ է։

Մի մասը սրա մեջ ատելության խոսքի էլեմենտներ կգտի,ոմանք կկապեն աշխարհաքաղաքական խաղերի հետ ՝ ինչու մածուն այլ ոչ յոգուրտ, ազգայնականները յոգուրտի մեջ կտեսնես ազգայինից շեղվելու ապազգային միտում և Սորոսի մատը։


Աղասի Ենոքյանը զեկույց կհրապարակի, թե ես ինչ իրավունք ունեի ՝աշխատելով հանրության փողերով ֆինանսավորվող թվ ում մածունի միջոցով ազգը սևերի և սպիտակների բաժանելու,երկու անհավասարակշիռ կանայք կգնան նույնքան անհավասարակշիռ կնոջ եթեր և կքննարկեն որ մեզ չիպավորելու են մածունի միջոցով,Տիգրան Խզմալյանը կհիշի,որ ցարական ռուսաստանում արգելում էին մեր ազգային մածունը և կեֆիրն էին առաջ տանում։

ԱԺ ում կքննարկեն ամեն մածուն ուտողին 100 000 դրամական օգնություն ցույց տալու առաջարկը,որը կմերժվի մածունի և այլ կաթնային հիմքով ապրանքների իդենտիֆիկացիայի անհնարինության հիմքով։


Լայֆ կլինի ,որտեղ ինչ որ մեկը կերդվի որ ինքը երբեք ուրիշի մածուն չի գողացել։Վանեցյանը կհայտարարի ,որ ինքը այդ մասին կարծիք կհայտնի ,բայց ոչ հիմա,այդ ստատուսը պետականամետության դիրքերից կմեկնաբանի Արսեն Բաբայանը ու ինքն իրեն շեյր կանի,ինչը պատահաբար կլայքի ԱԺ պատգամավոր Աղազարյանը և կավելացնի, որ լայքելը դեռ հավանելը չէ։

Այս ցցուն փաստը խորը վերլուծության կենթարկի ընդդիմադիր մամուլը և 1000 երրորդ անգամ կավետի որ իմ քայլում ճաքեր կան և իշխանությունը շուտով հանձնելու են։
Ինձ հյուր կգա Հովհաննես Իգիթյանը և կասի, որ ճաքեր չկան և չեն հանձնելու ոչ իշխանությունը, ոչ Արցախը։
Իմիջայլոց Հովհաննես Իգիթյանը այսօր իրոք հյուրս է։

Сообщение Ուզում ես գրի ՝մածունը սպիտակ է…Պետրոս Ղազարյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->