>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

5 փաստարկ Ռուսաստանի՝ Արցախում դավադիր պատերազմ հրահրելու մասին

Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել, մասնավորապես մեր երկրում տոտալ վերահսկում սահմանելու ուղղությամբ։




Քոչարյանի զոհերը

Գերտերության դիրքերն աշխարհաքաղաքական դաշտում օր-օրի թուլանում են, ուստի Վլադիմիր Պուտինի իշխանությունը արագացված ռեժիմով փորձում է ռազմավարական նշանակության հանգույցներում դիրքերը հնարավորինիս ամրացնել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը և դրան հաջորդած զարգացումները տարածաշրջանում ռուսական պլանի գործի դրված լինելու ցայտուն ապացույցներից էին։


Տարածաշրջանի վերաբեյալ ռուսական կհամարձակվեմ ասել դավադիր մտադրությունների վերաբերյալ կներկայացնեմ 5 փաստարկ։ Փաստարկներ, որոնց ամբողջական փաթեթը Լեռնային Ղարաբաղում դավադիր պատերազմի վերսկսման ուղիղ ազդակներ է հաղորդում։




1․ Համաշխարհային շուկայում նավթի գինն այսօր ավելի քան երբեք ցածր է։ Վերջին անգամ վառելիքի գինն այսաստիճան ցածր է եղել թերևս 1988 թվականին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Մեծ ցանկության դեպքում կարելի է տեսնել այսպես կոչված նավթային ամենախոշոր ֆեդերատիվ պետության փլուզման վտանգը։ Այս ամենին գումարվելու է նաև համավարակին հաջորդող ֆինասատնտեսական ճգնաժամը, որը մի քանի անգամ ավելի ծանր է լինենու, քան 2008 թվականի հայտնի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։

Պանդեմիայի ավարից հետո Ադրբեջանում, որը ևս նավթային երկիրը իր հերիթն է ահագնանալու է տնտեսական ճգնաժամը։ Դրա հետևանքով առաջացած բողոքի ալիքը լուրջ սպառնալիք է Իլհամ Ալիևի իշխանությանը։ Այս համատեքստում Ռուսաստանն ու Ադրբեջանը այսպես ասած միևնույն նավակում են։ Գաղտինք չէ, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում, պատերազմը լավագույն գործիքներից է հասարակության ուշադրությունը շեղելու և գլոբալ այլ ծրագրեր իրականացնելու համար։ Համավարակի հետևանքով աշխարհում առաջացած քաոսն իր հերթին է նպաստում դավադիր գործողությունների իրականացմանը։

Չմոռանանք, որ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես հայտարարել էր, որ եթե ազատագրված շրջանները վերադարձվեն, իրենք կանդամակցեն Եվրասիական տնտեսական միությանը, ինչը Ռուսաստանի համար ավելի քան ցանկնալի է։

2․ Սիրիայում և մասնավորապես Իդլիբում վերահսկումը հաստատելու շուրջ ռուս-թուրքական լարված հակամարտությունը որոշակիորան սառեցվեց այս տարվա մարտին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հայտնի հանիպումից հետո։ Շատ վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ հանդիպման ընթացքում Էրդողանը ՌԴ նախագահից պահանջել է հստակ քայլեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ի օգուտ Ադրբեջանի։

3․ Քաջ գիտակցելով, որ իր վարկանիշի անկման փաստը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն իսկ սկսել է նախապատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին։ Նախագահի պաշտոնում վերարտադրվելու հետ ուղիղ կապ ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը հետաձգվեց համավարակի պատճառով դրա վառ ապացույցն է։Ռուսաստանի տնտեսությունը մինչև համավարակի բռնկումը ռեսեցիայի փուլում էր, ինչը հասարակության շրջանում կառավարության դեմ դժգոհությունների ալիք էր բարձրացրել։


4․ Ռուսական Խոշոր ընկերություններն ի դեմս «Գազպրոմ»-ի, ՀԵՑ-ի «Հայկական երկաթուղիների», վերջին տարիներին ակնհայտ կեղծիքների միջոցով միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստացել։ ՀՀ լեգեիտիմ իշխանություններն այսօր հստակ քայլեր են ձեռնարկում դրանք բացահայտելու համար, ինչը կարող է հանգեցնել միջազգային խոշոր սկանդալի։ Հայաստանն ունի լեգիտիմ իշխանությունը, որն ի տարբերություն նախին իշխանությունների ճորտի կարգավիճակում չէ և գլուխ չի խոնարհում Ռուսաստանի առաջ։ Ավելին, ՀՀ իշխանությունների հենարանը միայն ու միայն ժողովուրդն է։ Սա միանգամայն ընդունելի չէ Պուտինի իշխանության համար։

5․ Եվրախորհրդարանը վերջրես առաջարկել էր ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև ընդհանուր տնտեսական տարածք ստեղծել։ Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և ամենայն հավանականությամբ խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում:

Փաստաթղթի ստորագրումը տնտեսական առումով լուրջ հարված կլինի Ռուսաստանին, որը ամեն գնով փորձում է հակազդել Եվրամիությանը։ Լիահույս ենք, որ այս անգամ ՀՀ իշխանությունը, որն ունի լեգիտիմության բարձր աստիճան, առաջնորդվելով պետական շահերով չի մերժի Եվրախորհրդրանի առաջարկը, ինչը տնտեսապես լուրջ խթան կհանդիսանա մեր պետությանը։


Փորձենք հասկանալ, թե ինչ եղանակով կարող է Ռուսաստանը լուծել թվարկված խնդիրները այսպես կոչված թափեթային տարբերակով։ Ավելի լավ տարբերակ քան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի միջոցով պատերազմի հրահրումը է դժվար է պատկերացնել։ Ըստ մոտավոր սցենարի Ադրբեջանը պետք է նախահարձակ լինի և փորձի գրավել ազատագրված մի քանի տարածք։ Այդ դեպքում, որպես փրկիչ Ռուսաստանը իր զորքերը կմտցնի հակամարտության գոտի, և ծրագրված սցենարով կանգնեցնի թշնամի առաջխաղացումը։

Տարածնքեր զիջելու պարագայում մեր երկրում իշխանափոխությունն ուղղակի անխուսափելի կլինի։ Հետևաբար, պատերազմի պարագայում Ռուսաստանը և մասնավորապես Պուտինը շահեկան վիճակում դուրս կգան հետևյալ առումներով։ Իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանում արյունահեղությունը կանխող փրկիչ, Պուտինը հասարակության ուշադրությունը կշեղի տնտեսական ճգնաժամից։

Հայաստանում իշխանության կգա Բիձինա Իվանիշվիլիի կերպարով մի ռուսամետ գործիչ, որը կշարունակի ծառայել Ռուսաստանին։ Վերջինիս զորքերը կմնան Լեռնային Ղարաբաղում և խնդրի կարգավորման բանալին այսուհետ կլինի բացառապես ռուսների ձեռքերում։ Որպես «եղբայրական» պետություն Ռուսաստանը մոտ 10 տոկոսով կիջեցնի գազի գինը։

Ռուսական խոշոր ընկերությունները կշարունակել ֆինանսական բեսպրեդելը։ Ադրբեջանին նվիրելով մի քանի տարածք Պուտինը լավամարդ դուրս կգա Էրդողանի առաջ և կամրացնի դիրքերը Սիրիայի շուրջ հակամարտությունում։ Մի քանի տարածք գրավելուց միանգամայն գոհ կլինի նաև մասնավորապես Ալիևի իշխանությունը։Ռուսասանը առանց ՀՀ իշխանությունների կարծիքը հաշվի առնելու Ադրբեջանին կմտցնի ԵԱՏՄ ամրացնելով տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։

Ինչևէ, ստեղծված իրավիճակում առաջնայինը ՀՀ իշխանությունների դիրքերի հնարավորնիս ամուր պահելն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիների համեմատ Ռուսաստանը էապես կորցրել է իր ուժը աշխարաքաղաքական դաշտում։ Ռուսաստանում հասունանում են ներքին խժդժություններ որոնք իսկապես սպառնալիք են Պուտինի իշխանության համար։ Կարծում եմ պարզ է, որ օգտվելով իրավիճակից Ղազախստանի պես պետությունը փորձում է շեղվել ռուսական այպես կոչված գծից, հայցքն ուղղելով դեպի Չինաստան։

Ստեղծված իրավիճակը իրական առիթ է նաև Հայաստանի համար դավադիր պլանին հակազդելուց զատ, ֆունդամենտալ քայլեր կատարել Ռուսաստանի արբանյակի կարգավիճակից դուրս գալու գործընթացում։ Սա ամենևին էլ չի նշանակում սակայն, որ Հայաստանը պետք է բռնի ասենք Եվրոպայի պոչը և փոխի քաղաքական և տնտեսական դիրքորոշումը։ Մենք ունենք բացառապես ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, որը ունի բացառապես Հայաստանամետ կողմնորոշում։ Սա է մեր զենգը, որը պարտավոր ենք գործի դնել։

Հայաստանն ի վերջո պետք է դառնա այնպիսի պետություն, որը հատկապես տնտեսական դաշտում հավատարիմ գործըներ կլինի, թե Ռուսաստանի, թե Արևմտյան և թե այլ խոշոր պետությունների համար։ Հայամետ լինելու լավագույն դրսևորումը պետք է լինի նման իրավիճակներում անկաշկանդ և ճիշտ որոշումներ կայացնելը։ Անհրաժեշտ է հաշվի առնել թե առկա իրավիճակում նժարի որ կողմն է ավելի ծանր։

Այո, մենք շարժվում ենք հավատարմության սկբզունքով, բայց մեր որոշ գործընկերների փոխադարձ վերաբերմունքի չենք արժանանում, իսկ մեր հավատարմությունը փորձ է արվում օգտագործել մեր դեմ։

Сообщение 5 փաստարկ Ռուսաստանի՝ Արցախում դավադիր պատերազմ հրահրելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->