>

Բարև՛ ընկերներ

Այսօր ցանկանում եմ պատմել մի դեպքի մասին, որն ինձ հետ է կատարվել։ Երբ հղիացա, միանգամից գրանցվեցի հղիների համար նախատեսված մի քանի խմբերում, գնեցի գրքեր և ամսագրեր <<Ինչպե՞ս դառնալ կատարյալ մայրիկ>> վերնագրով։ Սկսեցի կարդալ դրանք օր ու գիշեր։ Անհրաժեշտ էր կատարյալ մայր դառնալու համար բավականաչափ գիտելիքներ ձեռք բերել։

Բալիկիս ծնվելուն պես կատարյալ մայր դառնալու համար ես արդեն գիտելիքների մեծ պաշար ունեի։ Բայց խնդիր այն էր, որ այդ ամենը բավականացրեց 1 շաբաթ, լավ 1 ամիս։




Քոչարյանի զոհերը

Այդ պատճառով ես խուճապի մատնվեցի։Մշտապես չէի հասցնում ոչինչ անել։ Հիմնականում չէի հասցնում նորմալ սնվել, նույնիսկ չէի հիշում, երբ եմ վերջին անգամ մազերս հարդարել։ Ինտիմ կյանքս, նույնպես հետին պլան էր մղվել։ Ես մայր էի և իմ պարտականությունն էր հասցնել երեխայիս խնամել։ Ես դստերս խնամելուց բացի ոչնչի մասին չէի մտածում։




Այդպես անցավ մեկ տարի և ես վերջնականապես կորցրեցի ինձ։ Դարձա նյարդային մի <<ռոբոտ>>, որի պարտականությունն էր դստեր համար ճիշտ սննդակարգ կազմելն ու այդ սննդակարգով պյուրեներ, շիլաներ, սուպիկներ պատրաստելը։ Երեխայի համար հեքիաթներ կարդալն ու զբոսանքի տանելը, եթե անգամ ես հիվանդ էի և ջերմում էի երեխայիս զբոսանքը դրանից չէր տուժում։

Այո՛ ես ամեն բան անում էի կատարյալ մայր լինելու համար։ Ես ամբողջությամբ կենտրոնացել էի դստերս վրա, բայց դրանից նրա կյանք առավել լավը չէր դառնում։ Ժամանակն անցնում էր, բայց իմ <<կատարյալ>> քայլերը մեզ երջանիկ չէին դարձնում։ Այլ ճիշտ հակառակը։


Եվ մի առավոտ որոշեցի, որ բավական է կատարելության ձգտել։ Աղջկաս տատիկի հետ ուղարկեցի զբոսնելու, իսկ ես գնացի խանութներ գնումներ կատարելու։ Գնեցի բազմաթիվ ապրանքներ, որոնք նույնիսկ մեզ հարկավոր չէին։ Տուն վերադարձա լիցքաթափված ու ինձ այնքան լավ էի զգում։

Ես թողեցի կատարյալ մայր լինելու իմ ձգտումները։ Ես հասկացա, որ դստերս միևնույնն է ես ճիշտ հերթականությամբ եմ կատարում գործերս, թե՞ ոչ, նրան միևնույնն էր որ օրն ինչ հեքիաթ կպատմեիր իրեն, կարող էիր նույնիս ինքդ հորինել; Նա պարզապես սիրում էր ինձ, սիրում էր իրեն ժպտացող մորը։ Նրա համար խնդիր չէր, եթե մի օր տատիկը, կամ պապիկն իրեն տանեին զբոսնելու։ Նա պարզապես ցանկանում էր տեսնել երջանիկ մայրիկ, որպեսզի սովորեր ինչպե՞ս երջանիկ լինել։


Սիրե՛ք Ձեզ, Ձեր բալիկները երջանկանում են Ձեր երջանկությունը տեսնելով․․․․

 

 

 

Сообщение Երեխաներին ոչ թե կատարյալ, այլ երջանիկ մայր է անհրաժեշտ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->