>

healthyfoodstar կայքը ներկայացնում է մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն բացել ականջում ջրից առաջացած խցանումները:ժ

1. Ականջի մեջ վակուում ստեղծեք: Ձեռքի ափով սեղմեք խցանված ականջը, ապա անմիջապես ետ քաշեք ձեռքը: Սա ականջի մեջ վակուում կստեղծի, որն էլ կմաքրի ականջը կուտակված ջրից: Կարող եք վակուում ստեղծել նաև մատով:




Քոչարյանի զոհերը

2. Քացախի և ակլոհոլի կաթիլներ: Շշի մեջ կիսով չափ քացախ և կիսով չափ ալկոհոլ լցրեք: Ստացված լուծույթից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջի մեջ, սա կհեշտացնի ջրի հոսքը և կկանխարգելի ինֆեկցիաները:





3. Մեկ ոտքի վրա ցատկոտեք: Շրջեք գլուխն այն ուղղությամբ, որ ականջը խցանվել է, և ցատկեք մեկ ոտքի վրա: Միևնույն ժամանակ մատներով սեղմեք ականջը, որպեսզի ականջախեցին բացեք:

4. Չորացրեք խցանված ջուրը: Օգտագործեք մազերի հարդարիչը: Այն ականջից 30սմ հեռավորության վրա պահեք և միջին ջերմաստիճանով միացրեք: Տաք օդը դուրս կբերի խցանված ջուրը:


5. Պառկեք և հույսներդ ձգողականության վրա դրեք: Պառկեք ստամոքսի վրա այնպես, որ խցանված ականջը  գետնին կպչի, մի քանի վայրկյան մնացեք այդ դիրքում: Ձգողականության շնորհիվ ջուրը դուրս կհոսի ականջից:



6. Հորանջեք: Հորանջելն օգնում է նրանով, որ այն ձգում է ականջների ոսկորները: Այս հնարքն օգնում է ականջից դուրս բերել ջուրը:

7. Մաստակ ծամեք:  Ծնոտի ոսկորները տեղակայված են ականջին մոտ, և դրանց շարժումները կօգնեն լուծել խնդիրը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->