>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեղ հասանք։ Բայց վատ տեղ հասանք․․․




Քոչարյանի զոհերը

Թվում էր, թե Հայաստանի իրավապահ մարմիններն ինքնածաղրի այլևս տեղ չունեն Գագիկ Խաչատրյանի որդու խայտառակ փախուստից հետո․․․ Բայց ոչ։ Տեղ ունեն։




Նախկին հաղորդագրության մեջ հաղորդել էին, թե Սեդա Սաֆարյանի փեսայի ու դստեր ընտանիքի հանդեպ հանցագործություն կատարած ու պարզված 3 անձանիցից 2-ը իրենց «փայլուն աշխատանքի» շնորհիվ «ինքնակամ ներկայացել են»…


Անցած շաբաթվա ընթացքում մեղադրանք չհարուցվեց ոչ մեկի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ այդ հանցագործությանը մասնակից են եղել 5-6 անձ, բայց իրավապահ մարմինները հայտարարեցին 3-ի մասին, որոնցից մեկն առաջին իսկ պահից փախուստի մեջ էր։

Հիմա պարզվում է՝ երկրորդն էլ է փախուստի դիմել, երբ ուշացումով մեղադրանք ներկայացվեց․․․ ու հետախուզում են հայտարարել․․․

Մեկը կեղծ և իրական անձնագիր ունեցող ֆուտբոլիստ է, ու այ հիմա հայտարարում եմ, որ նրան երկու, այդ թվում՝ կեղծ անձնագիր տվողն էլ նստելու է, բանակից խուսափելու հոդված էլ դրվելու է, եթե ներողությամբ ներկայացած նրա սեփական հայրն ու քույրը չհասկացան, թե ինչ պետք է անեն։


Իսկ մյուսը երեկ հասցրել էր ֆեյսբուքում լուսանկար փոխել․․․ Ահա, իրավապահ մարմինների իրական դեմքը․․․․

Խաղացեք ձեր հեղինակության հետ, բայց մեր հեղինակության հետ խաղալ թույլ չենք տա։

Сообщение Մեկը կեղծ և իրական անձնագիր ունեցող ֆուտբոլիստ է․․․Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->