>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:




Քոչարյանի զոհերը

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:




Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե Մինասյանն ինչու չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:


Հաջորդ դիտարկմանը, թե եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչու այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանը պարզաբանեց, թե Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն: «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց նա:

Թե ինչու չի պատմել գործարքի առաջարկի մասին, Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:


Խոսելով հայրենասիրության մասին՝ Մինասյանը նշեց․ «Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի պատերի ներսում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, բազմաթիվ պետական փաստաթղթերում»։

Сообщение Քիչ առաջ Միքայել Մինասյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->