>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վատիկանյան փոստարկղ-2-ը դիտեցի 5 պերեկուրով։ Վարի գնաց 3 թաշկինակ: Միայն Հրանուշ Խառատյանի հարցի պատասխանի վրա’ 2 թաշկինակ։




Քոչարյանի զոհերը

Մեկ թաշկինակ էլ ուրախության արցունքներւց’ այն ժամանակ’ երբ բացահայտվեց, որ Հռոմի Պապը Գրիգոր Նարեկացու սուրբ լինելու մասին իմացել է Վատիկանում մեր դեսպանից ու դրա արդյունքում նրան սուրբ ճանաչել։




Անթաշկինակ հուզմունքի լաց սկսվեց, երբ գաղտնազերծվել Թուրքիայի դեսպանի հետ հաղթական երկխոսությունը։

Ծխելու մեծ փափագ առաջացավ, երբ իմացա, որ Սերժ Սարգսյանի ժողովրդավարական երկրում երկու մարդ կարող էր խոսել’ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, ու քանի որ Փաշինյանը զոռբա է, ինքն էր/է որոշում խոսել, ստացվում է, որ Սերժի ժաման կարող էր խոսել’ միայն մեկ մարդ’ Սերժը։


Երկրորդ գլանակը ծխելու անհրաժեշտությունն առաջացավ, երբ հասկացա որ «ապրիլյան պատերազմում հաղթել ենք» վերաբերել է ինֆորմացիոն պատռրազմում’ CNN-ի ճակատամարտում, երբ Արցախի ԱԳ նախարարը Հայկ նահապետի նման մի նետով խոցեց Մամեդյարովին։

Չլիներ մեր ամենակարող դեսպանը, CNN-ում չէին էլ հետաքրքրվի, թե ինչ կարող է պատահել նավթագազային մագիստրալի հետ… Երրորդ գլանակը ի փառս պխեցի, երբ իմացա, որ Մեհրիբան-Հռոմի պապ դավադիր գործարքը կանխվել է…


4-րդ գլանակը ի փառս ծխեցի, երբ պարզ դարձավ, որ Արթուր Վանեցյանը խորամանկորեն իշխանության մեջ ներդրված տրոյական ձի էր, որին թեկուզ ուշացումով, բայց լիկվիդացրեցին ձիով հանդերձ։

5-րդ գլանակը ծխեցի ի զայրութս, որ նախկինից մինչ օրս իշխանությունում աշխատում են գործակալներ, որոնց մասին իմացել ու չի խոսել դեսպանը։

Դեհ, այսքանից հետո ոնց մի հատ էլ չծխես, որ հայրենասեր դեսպանը վրեժ է լուծելու ժողովրդի սիրուն դավաճանած ու պետությանը թշնամի դարձած հեղափոխության առաջնորդներից ու չասես Purk, Purk, Purk…

Сообщение Վատիկանյան փոստարկղ-2-ը դիտեցի 5 պերեկուրով․ Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->