>

«05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ` արտակարգ:




Քոչարյանի զոհերը

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:




Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է:


Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:


Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար: Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար: Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը… Կեցցե´ք…»,– նշվում է գրառման մեջ։

Сообщение Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` Արտակարգ․ Մասիսի ԲԿ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->