>

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարել է,

որ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումը քաղաքական որոշում է:

Քյարամյանի նշանակումը արժանացել է մեծ ուշադրության, ինչի պատճառները մի քանիսն են:




Քոչարյանի զոհերը

Նախ, նա հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց չափազանց երիտասարդ տարիքում մեծ ֆինանսական կարողություն ունենալու հանգամանքով, որը վերագրեց քեռու եւ հարազատների նվիրատվությանը:





Մյուսն այն է, որ Քյարամյանը շատ երիտասարդ տարիքում նշանակվում է ԱԱԾ պետի տեղակալ, եղած չլինելով այդ համակարգում:

Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը գնում այդ քայլին, կայացնում քաղաքական որոշումը:

Փաստինֆոն հայտնել էր, որ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը հանկարծակիի է եկել Քյարամյանի նշանակման հրամանագրի մասին իմանալով:

Այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ, բայց ակնհայտորեն կատարվել է արագ նշանակում, եւ տպավորություն է,


որ վարչապետ Փաշինյանը հենց փորձել է որեւէ մեկին անակնկալի բերել:

Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ պետ նշանակվեց մարտին, երբ լրացավ Արթուր Վանեցյանից հետո նրա ժամանակավոր պաշտոնակատար լինելու ժամկետը:

Մարտիրոսյանի նշանակումը հուշում էր, որ նրա ԺՊ աշխատանքը Նիկոլ Փաշինյանը գնահատել է առնվազն բավարար:

Արդյոք տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են այդ գնահատականը եւ առաջացրել անվստահություն:

Օրինակ, կարո՞ղ էր այդպիսին լինել Գուրգեն Խաչատրյանի քննությունից թաքնվելը:


Մի բան աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակում է «իր ներկայացուցիչ» ԱԱԾ-ում, եւ խոսնակի հայտարարությունը, որ նշանակումը քաղաքական որոշում է, վկայում է այդ մասին:

Միաժամանակ հնարավոր է, որ «վարչապետի ներկայացուցիչը» ինչ-ինչ հարցերում կարող է փաստարկ լինել Էդուարդ Մարտիրոսյանի ձեռքին:

Այսինքն, իհարկե պայմանականորեն, սակայն նշանակումը կարող է այդ իմաստով դառնալ նրա համար «հաճելի անակնկալ»:

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ-ում նոր նշանակումն ուշադրության է արժանի այն «բադիկի» ֆոնին, որ բաց թողեց

ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, կապված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հավաքագրված լինելու եւ պաշտոնից այդ պատճառով հեռացված լինելու հարցի հետ, որին առայժմ չեն անդրադարձել թե ԱԱԾ-ն, թե Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ lragir.am

Сообщение Վարչապետի անակնկալը ԱԱԾ պետին. Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->