>

Կառավարության մեսիջը, որ սա նոր էջ է կոռուպցիայի դեմ պայքարում, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:




Քոչարյանի զոհերը

Ինչպե՞ս է գնահատում Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում, հարցին Միլսը պատասխանել է.





«Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձևով»:




ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության և մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում են, թե ինչպես կարող են ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում,  որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->