>

Մի բանի մասին եմ ուզում խոսել, շատ մուխանաթ թեմայա, բայց կարծիքս ասեմ։

Էսօր Երևան քաղաքում բեսամթ շատ հայ կա ու տարբեր ռեգիոնալ ավանդույթներ, խասյաթ, տեսակետ ու կենցաղ կրող հայեր, տարբեր մտավորական շերտեր ունեցող հայեր, տարբեր ձևով կյանքի և երկրի կյանքի մասին պատկերացնումներ ունեցող հայեր, ընտանիքի կառուցվածքի և ներսում փոխհարաբեությունների բացարձակ տարբեր ընկալումներ ունեցող հայեր ու վափշէ խայտառակ տարբեր հայեր:




Քոչարյանի զոհերը

Ամսի 24-ի երեկոյից անընդհատ լսում եմ կարծիքներ, զրուցներ «պանայեխալի տուտ» թեմաների մեջ, որը ինձ շատ հուզումա ու չափից ավել դոզայի ժամանակ անգամ բարկացնում ա: 




Ախպերներ ջան, իմ Երևանցի, Կասկադցի, Սարյանցի և ընդհանրապես բոհեմական փուչիկի մեջ ապրող ախպերներ ջան: Էսօր Երևանում Հայաստաննա, էն Հայաստաննա, որը ամեն օր, մեր կասկադին զուգահեռ գոյություն ունի, ուղղակի դուք չեք տեսնում, հոտը չեք զգում, որտև դուք հեռու եք դրանից, որտև դուք չեք թողնում, որ դա մոտենա ձեզ, որտև դուք ժամանակ չունեք իրական Հայաստանի համն ու հոտը զգալու: Որտև դուք մոռացել եք շրջանայինի պադզեմկի քյաբաբի «սքանչելի» համը ու ծածկել եք դա կարբոնարայով ու ամերիկանոյով…

Շատերդ երբևիցե 2018 թվին Գյումրիի կիսամեռ դոմիկում, ամիսը 20 000 դր. աշխատավարձ ստացող տանտիրուհու սարքած վերմիշել երանությամբ չեք կերել հուզմունքից թաց աչքերով: Տավուշի սահմանամերձ գյուղերում չեք տեսել 70 տարեկան տղամարդը ոնց ա էրեխի պես լացում, որ հարևան երկրից կրակել են, ու ամբողջ տունը այրվելա, ու որդին էլ համարյա անբուժելի հիվանդ ա, ու ինքը ոչ փող ունի խնամքի, ոչ էլ տունը վերականգնելու.., դուք երևի չեք տեսել, թե ոնց են Ղարաբաղի ու Հայաստանի սահմանին 18 տարեկան տղեքը ցնցոտիներով սահման պահում ու էն տուշոնկեն, որ անգամ պոստի շունը չէր ուտում, տղեքի ամենաֆանտաստիկ ուտելիքնա, ու ասեմ, որ էտ տղեքից շատերը մինչև բանակ գալն էլ էին էդ տուշոնկեքից ուտում, ու բանակից հետո էլ… ու իրանց էրեխեքն էլ… Դուք չեք տեսել Ղարաբաղի գյուղերում ապրող տատիկ ու պապիկներին, որոնց տուն մտնելը հազար Վատիկան ու Բրիտանական թանգարան արժի, էն սերը ու հոգատարությունը, որ էդ մարդկանց տներում կարող ես ստանալ, ուրիշ ոչ մի տեղ չկա, ոչ մի կաֆեում ու ռեստորանում, անկախ նրանից, թե մատուցողին ինչքան «չայեվօ» կթողնես…


Մի տեսակ շատ խոսեցի, բայց սենց օրինակներ կարելիա անվերջ բերել:

Հիմա ինչ եմ ուզում ասել` ինձ շատ վիրավորում ա էս Երևանյան լոկալ սնոբական վերաբերմունքը, հենց էս մարդիկ են Հայաստանը, մենք սնոբերս (չնայած ես ինձ համարում եմ դարձի եկած քյառթ), ոչ մի բարոյական իրավունք չունենք էս մարդկանց ինչ որ հարցում մեղադրելու: Մեր անտարբերության ու մեկուսացվածության պատճառով ա սենց դարձել: Էս մարդկանց բան չասեք։ Մենք իրանցից լիքը բան ունենք սովորելու, ինչքան էլ որ վզի գույնը կամ դեմքի արտահայտությունը մեզ դուր չգա: Երկրի սահմանները հենց սենց տղեքն են պահում, ու հենց սենց աղջկեքն են իրանց մայրերը ու քույրերը, հենց սենց աղջկեքն են մեր Երևանի շուկաները լցնում հրաշալի ուտելիքով ու սենց էրեխեքն են պատճառը, որ տղամարդիկ իրանց երկիրը պաշտպանում են: 

Էսօր Երևանում սաղ Հայաստաննա` տեսեք, զգացեք, հասկացեք ու սկսեք աշխատել լավացնել: 


Ու մի շատ կարևոր բան էլ` ՀԱՅԱՍՏԱՆ ՈՐ ԱՍՈՒՄ ԵՄ, ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՋՆԱ, ու թող մեկը փորձվի անջատել իրարից…

Հ.Գ. Իսկ ով էս ամեն ինչի արժեքը գիտակցումա ու պատրաստա ջանք գործադրել դա լավացնելու համար, համոզված եմ, որ չի դատապարտում էսօրվա բառդակը:

Արեգ Բալայան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->