>

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային դերակատարության և ընդհուպ ընդդիմության առաջնորդության ակնառու հայտ:




Քոչարյանի զոհերը

Այս դեպքում անշուշտ ընդդիմություն ասվածը ենթադրում է առավելապես իշխող նախկին համակարգը, դրա բացահայտ և նաև քողարկված համակիրներով: Որովհետև ընդդիմադիր հավակնությամբ և դիրքավորմամբ շերտերը Հայաստանում բազմազան են և հնարավոր է թվարկել առնվազն ևս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը, և պայմանականորեն հնարավոր է ասել այն դաշտը, որտեղ առանցքում են «Սասնա ծռերը»:




Նրանք էլ իրենց հայտարարել են Հայաստանի նոր կառավարությանն արմատական ընդդիմություն: Այդպիսով, Միքայել Մինասյանի հայտը անկասկած վերաբերում է նախկին իշխող համակարգին, որը սակայն իր հերթին է բաժանվում առնվազն երեք հիմնական սեգմենտի: Մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, և երրորդը Միքայել Մինասյանը: Այդ երեք սեգմենտը քարոզչական դաշտում գործում են ներդաշնակ, գործում են միատարր, սակայն զուտ քաղաքական ծրագրավորման տեսանկյունից նրանք ունեն տարբեր դիրքավորումներ:


Կդառնա՞ Միքայել Մինասյանը նախկին կառավարող համակարգի քաղաքական կոնսենսուսային թեկնածու: Պետք է նկատել, որ համակարգի պայմանական սեգմենտներում Մինասյանի հայտը գոնե առայժմ այդքան էլ ոգևորությամբ չէ, որ ընդունվում է:


Դրա դեմ «կոնտր» հայտեր, իհարկե չկան՝ մի շարք պատճառներով, սակայն չկա նաև ոգևորիչ արձագանք: Եվ առայժմ փաստորեն ուժի մեջ են ամիսներ առաջ զարգացումների համատեքստում եղած արձագանքները: Իսկ ամիսներ առաջ, երբ հնչեց, որ Միքայել Մինասյանը կարող է լինել ընդդիմության առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը անմիջապես արձագանքեց, որ վաղ է խոսել այդպիսի առաջնորդության, առաջնորդ ընտրելու մասին, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ առանց ՀՀԿ չի կարող արդյունավետ լինել նոր իշխանության դեմ որևէ քաղաքական միավորում:

Ներքին հարաբերության այդ ռեժիմը իշխող նախկին համակարգում փաստացի դեռևս չեղարկված չէ, ինչը նշանակում է, որ ընդդիմության համար պայքարի հայտը դեռևս այդ շրջանակում է: Ունի՞ այդ շրջանակում հաջողության, հաղթանակի հնարավորություն Մինասյանը: Հնարավոր է, որ գոնե առայժմ խնդիրը հաղթանակը չէ, այլ՝ նոր իշխանությանն առավելագույն թիրախավորելուն զուգահեռ, նվազագույն նպատակը նախկին կառավարող համակարգի այդ շրջանակում որևէ այլ հաղթանակ կամ հաջողություն թույլ չտալը:

Сообщение Միքայել Մինասյանը բացում է խաղաքարտերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->