>

Օքսաննան` ով ապրել էր երջանիկ ամուսնական կյանքով՝ հանդիպում է մեկ այլ տղամարդու` սիրահարվում և հեռանում է նրա հետ, թողնելով դստերը, որդուն և ամուսնուն: Տարիներ անց, արդեն մեծացած դուստրը վրեժխնդիր է լիում մորից` չստացվաշ մանկության համար:

Կար ժամանակ, որ նրանք ունեին երջանիկ ընտանիք, հետո հայրը ծանր հիվանդացավ, իսկ մայրն գտավ մեկ այլ տղամարդու և հեռացավ ընդմիշտ։ Այսպիսով` տան գլխավորը դարձավ 13-ամյա Ալյոնան, նա պետք է դպրոց գնար, հոգ տաներ հոր մասին, օգներ իր կրտսեր եղբորը՝ Վանյային և հետևեր տան մաքրությանը: Սա անհավատալիորեն դժվար կյանք էր, բայց նրանք հաղթահարում էին բոլոր փորձությունները։




Քոչարյանի զոհերը

Երբ հայրիկը մահացավ, Ալյոնան արդեն սովորում և աշխատում էր համալսարանում, իսկ Վանյան համարյա ավարտել էր քոլեջը և գումար էր վաստակում:




Նրանք երկար տարիներ ոչինչ չէին լսել իրենց մոր մասին և չէին էլ ցանկանում լսել, բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ այդ դավաճան մայրը հայտնվեց իրենց հորիզոնում: Ալյոնան սոցիալական ցանցերում հանդիպեց մոր էջը և սկզբում չէր հավատում աչքերին։ Նա փորփրելով հասկացավ, որ դա իր մայրն է, նա անգամ չէր փոխել իր ազգանունը և էջի նկարն ակնհայտորեն երիտասարդ տարիներից էր: Այսպիսով, Ալյոնան իմացավ, որ մայրը երջանիկ է` ամուսնացած` ունի ևս երկու երեխա, որոնցով հիանում է և պարզապես «պաշտում է» նրանց: Անգամ այնտեղ աղջիկը գտավ գրառումներ այն թեմայով, որ «յուրաքանչյուր կնոջ համար մայր լինելուց ավելի մեծ երջանկություն չկա»:

Արտաքինից կարող էր թվալ, որ նա իսկական սիրող մայր է, իսկ որտե՞ղ են այն երկու երեխաները, որոնց նա ոչ միայն լքել, այլ պարզապես ջնջել է իր կյանքից։


Ալյոնան բարկացավ` ոչ այն պատճառով, որ մայրը երջանիկ է, այլ քանի որ նա ստում էր. իսկական մայրը չի կարող սիրել իր երկու երեխաներին, իսկ մյուս երկուսին պարզապես լքել:

Ալյոնան մտածեց, որ հավանաբար սխալ քայլ է կատարում, բայց չկարողացավ իրեն զսպել, նա գտավ մոր նոր ամուսնու էջը և գրեց նրան ամբողջ ճշմարտությունը։ Հավանաբար, եթե նա մեկ անգամ դավաճանել է իր սիրելիներին, կարող է դա կրկին փորձել: Նա ամեն բան գրեց, բայց ինչ-ինչ պատճառներով նա չզգաց վրեժի քաղցրությունը, ըդհակառակը` նա կարծում էր, որ հանկարծ մայրը կհիշի իր և եղբոր մասին, նա չէր հասկանում, թե ինչպես կարելի է այսքան տարիներ անց ներել և փորձել նոր հարաբերություններ սկսել, չնայած ցանկություն կար …


Մայրը փաստորեն կապ հաստատեց դստեր հետ, բայց ավաղ, ոչ թե ներողություն խնդրելու համար, այլ մեղադրեց Ալյոնային` ընտանիքը ոչնչացնելու համար, քանի որ ամուսինն իմացավ կնոջ անցյալի մասին, և այժմ որոշել է ամուսնալուծվել ,

֊Դու իրավունք չունեիր մտնել իմ կյանք, մենք բոլորովին օտար մարդիկ ենք,֊ ասաց մայրը:
<<Օտար մարդիկ>> այս երկու բառով ամեն ինչ պարզ էր Ալյոնան այդպես էլ չիմացավ, թե ինչպես հետագայում դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որը ժամանակին իր մայր էր և այլևս չփորձեց փնտրել նրան, չշարունակեց իր վրեժը` ինչու՞ մտնել ինչ-որ մեկի կյանք, եթե նրանք բոլորովին օտար մարդիկ են և սրանով էլ ինչ-որ կերպ պետք է շարունակել ապրել…

Նյութը հրապարակման պատրաստեց nor-info.ru— կայքը

Сообщение Աղջիկը մեծանալով վրեժ լուծեց իրենց լքած մորից՝ քանդելով նրա նոր ընտանիքը. появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->