Վարդավառ 2018. Ի՞նչ է այս պահին կատարվում Երևանի փողոցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ — ingablog

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով:


«Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը:



Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:

Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:


Իսկ Երևանի փողոցներում իսկական տոն է: Ջրում և զվարճանում են բոլորը:


Այս օրերի շոգից փրկվելու ու թեկուզ մի օրով կտրվելու հնարավորություն է 🙂

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin