>

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1 մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Հ.-ի ահազանգի փաստով։ Վերջինս հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Անդրե Խ.-ն իրեն սպանելու նպատակով նռնակ է նետել իր տան ուղղությամբ և առաջացած պայթյունի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։








Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Անդրե Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։


Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Խաչիկ Հ.-ի կնոջ ազգականն է:



Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->