>

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմ Քայլի համար վատ լուր ունեմ․




Քոչարյանի զոհերը

Սերժիկները, նախկինները, դրանց մանկլավիկները, պապաները, մամաները, քեռանք ետ չեն գալու, ոչ մի դեպքում ետ չեն գալու, ոչ մի սադրանք, դավադրությում ու հեղաշրջում չի կարենալու դրանց ետ բերել։




Սա միամիտ լավատեսություն չէ, սա խոր համոզմունք է այնպես, ինչպես համոզված եմ եղել, որ գալու է դրանց սիկտիրացնելու պայծառ օրը, անվերադարձ սիկտիրացնելու ժամանակը։


Սադրելու են, մարդ են բերելու, պետություններ են բերելու Հայաստանի վրա, փող են վառելու էլ դու սուս, կոյուղին հզորացնելու են, հաչելու են, կաղկանձելու են, պատերազմ են հրահրելու, կարող կրակողներ էլ ճարեն, բայց չեն կարողանալու վերադառնալ իշխանության, ձեւ չկա։

Հիմա, մի խնդրանք, կլինի՞, որ գլուխներդ կախեք, օրը 25 ժամ գործ անեք, որիդ ուժը չի պատում, սուսուփուս ելեք գնացեք տուն, լիքը մարդ կա ձեզ փոխարինող, որտեղ կխեղճանաք իմաց տվեք, բայց մեզ սերժիկների անժամանակ վախճանն ու հարությունը մի պատմեք, խնդրում եմ։

Կլինի՞ որ ամեն անգամ սերժիկ-ռոբիկ-կռակաձիլ չպատմեք մեզ, կլինի՞, որ չվախենաք, կլինի՞, որ հասկանաք, թե ինչ քվե են տվել մարդիկ ձեզ ու ինչ հույսով են ձեզ իշխանություն դարձրել, զբաղվեք հենց միայն էդ գործերով, սերժիկ-մերժիկներին մարդիկ ինչ պետք է ասել են, ճամփու են դրել, նույնիսկ տվել են ձեր ձեռքը, որ արդարություն ու արդարադատություն իրականացնեք (էդ փայլուն հաջողությունների մասին՝ հետո)։


Հերիք է, ամեն անգամ բոլոր ձախողումները սերժիկ-մերժիկներով փորձեք բացատրել կամ արդարացնել։

Սերժիկ-մերժիկներին մենք տիրություն կանենք, որ չկծեն, դուք արդարություն ու արդարադատություն արեք, համեստ եղեք, խնդրում եմ հավատալ, որ արդեն ժամանակն է հասկանալու, որ ամենածանր գործը ձերն է, հարկատու քաղաքացիներն իրենցն արել են, մնացել եք դուք։

Сообщение Իմ Քայլի համար վատ լուր ունեմ․ Լևոն Բարսեղյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->