>

Պարոն Սաֆարյան, երկուշաբթի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է ներկայանալ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Ի՞նչպես եք գնահատում նախկին վարչապետին կանչելը, ի՞նչ կարող է նա տալ գործի բացահայտմանը:

Նորմալ եմ վերաբերվում, մանավանդ, որ նախկին վարչապետն ինքն է արել բավականին ցնցող հայտարարություն, որը, կարծում եմ, ասեկոսեների վրա չէր հենվում:

Այս կտրվածքով, քանի որ ապրիլյան պատերազմի հետաքննության հանձնաժողովի ուսումնասիրության հիմնական հարցն այն է, թե որքանով էին կատարված գործողությունները, նախաձեռնված քայլերը համապատասխանում Հայաստանի ռազմաքաղաքական կառավարման հմտություններին, նյութատեխնիկական, հետախուզական և այլ ապահովվածության տեսանկյունից: Բնականաբար, այս հայտարարությունը նույնպես պետք է դառնար հարցաքննության առիթ:




Քոչարյանի զոհերը

Իհարկե, Կարեն Կարապետյանը այն վարչապետը չէ, որ ապրիլյան պատերազմի շրջանում եղել է գործադիր իշխանության գլուխը, բայց կարծում եմ՝ նման հայտարարություն անող վարչապետը առնվազն ինքն իր փոքրիկ հետաքննությունը պետք է անցկացրած լիներ և ունենար բավարար հիմքեր նման հայտարարություններ անելու համար:





Ի վերջո, չմոռանանք, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց մի քանի բարձրաստիճան զինվորականների, որոնցից մեկը հենց նյութատեխնիկական մատակարարման համար էր պատասխանատու, մյուսը՝ հետախուզության համար: Այսինքն՝ մարդիկ, որոնք կանխարգելիչ, բավարար նախապատրաստական վիճակի պետք է բերած լինեին զինված ուժերը, կամ բերել էին դա, բայց այլ բան չկար։

Մենք հիշում ենք հետախուզության պատասխանատուի հետ կապված պատմությունները: Այնպես որ, նորմալ եմ վերաբերվում նախկին վարչապետին հանձնաժողով կանչելուն: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը հանձնաժողովին կներկայացնի իր սեփական հետաքննության աղբյուրներն ու հիմքերը, որոնց հիման վրա նա արել է նման հայտարարություն:

Ստացվում է, որ գոնե այս պահի դրությամբ միայն Յուրի Խաչատուրո


Ես կարծում եմ, որ չներկայանալը նույնպես տալիս է լիքը հարցերի պատասխան: Մանավանդ որ Յուրի Խաչատուրովը հաճույքով դատի էր տալիս բոլոր նրանց, որոնք խոսում էին ապրիլյան պատերազմում իր խաղացած կամ չխաղացած դերակատարման մասին:

Հիշում եք Յուրի Խաչատուրովի ներկայացրած հայցը Ստեփան Գրիգորյանի դեմ: Հիմա որպեսզի Յուրի Խաչատուրովը չծանրաբեռնվի հետագայում նման դատական պրոցեսներով, և նման գնահատականներ հնչեցնող հարգարժան անձանց դատի չտա, լավ կանի ինքն այդ հարցերի պատասխանները հնչեցնի ապրիլյան պատերազմի հետաքննության հանձնաժողովում:

Թե ինչպես կվարվի հանձնաժողովը՝ չգիտեմ, որովհետև այնտեղ ներկայանալու համար իրավական պարտադրող մեխանիզմներ չկան, համենայնդեպս, գոնե Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի պարագայում տեսանելի է, որ նրանք գիտակցում են դրա կարևորությունը։

Ինչու Յուրի Խաչատուրովը դա չի գիտակցում, ինչից է անհանգստանում, ինչի՞ց է մտահոգվում, ի՞նչ հարցերից է խուսափում, ի՞նչ հարցերի չի ցանկանում պատասխանել, սա թերևս միայն ինքը կիմանա, բայց նրա չգնալը ինքնին արդեն այլ հարցադրումների առիթ է տալիս:

Կարծում եք՝ մենք ունենալո՞ւ ենք ապրիլյան պատերազմի հետ կապված ամբողջական բացահայտումը, ամբողջական պատկերը: Անընդհատ ասում են, որ սպառիչ պատասխաններ են եղել, ստացվում է, որ ամբողջ կծիկը կա, բայց եթե Խաչատուրովը չկա, արդյոք կլինի ամբողջական պատկերը:


Այդ հանգամանքներին տիրապետողը միայն Խաչատուրովը չէ, որքան էլ ինքը գլխավոր շտաբի պետն է եղել և առանցքային պաշտոնյա: Այդ շտաբում կան էլի լիքը մարդիկ, որոնք կարող են ամբողջությամբ բացահայտել ամբողջական պատկերը: Եթե քննիչ հանձնաժողովը ճիշտ աշխատի, ես կարծում եմ՝ պատկերը վերականգնելու ձևեր և ուղիներ կգտնի՝ չնայած այդ գործում Յուրի Խաչատուրովի ակնհայտ խոչընդոտմանը: Այլ բառեր չեմ կարող օգտագործել այն պարագայում, երբ նա իր չներկայանալով է խոչընդոտում այդ պատկերի վերականգնմանը:

Եթե պարզվի, որ այս պատերազմն ունեցել է արտաքին պատվիրատու, այդ պարագայում պատկերը կբացահայտվի՞՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, որ Մոսկվայի մատը խառն է եղել:

Պատերազմը բազմաթիվ, մի քանի տասնյակ գործոնների ամբողջության պայմաններում է հնարավոր դառնում: Ես, անկեղծ ասած, կարևոր համարում եմ Հայաստանի միջազգային շրջակայքի հետ կապված իրավիճակի վերականգնումը: Ես չգիտեմ՝ հանձնաժողովն իր առջև այդ խնդիրը դրել է, թե ոչ, որովհետև արտաքին և ներքին գործոնները չափազանց էական են եղել ապրիլյան պատերազմի ձգանը քաշելու համար։

Ալիևը շատ գործոնների է հետևել, որպեսզի նման որոշում կայացնի՝ սկսած Հայաստանի ներքին վիճակից, իշխանությունների լեգիտիմությունից՝ վերջացրած Հայաստանի և նրա դաշնակիցների հարաբերություններով, դաշնակիցների հետ ունեցած խնդիրներով և այլն։ Հիմա սա այն դեպքը չէ, որ այդքան պարզունակ դիտարկենք և ասենք, որ ապրիլյան պատերազմն ունեցել է ներքին կամ արտաքին կազմակերպիչ կամ հրահրիչ։

Դա եղել է գործոնների ամբողջություն և այդ պարագայում կարևոր է բոլոր գործոնների վերհանումը։ Իսկ ես չգիտեմ, հանձնաժողովի աշխատանքների մեկնարկից առաջ ինչ շրջանակ ներառող հարցեր են դրվել և ինչ չափով այդ ամենը պարզ կլինի։

Сообщение Նախկին վարչապետը ցնցող հայտարարություն էր արել, որը, կարծում եմ, ասեկոսեների վրա չէր հենվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->