>

«Ժամանակին ես գնահատական եմ տվել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա,




Քոչարյանի զոհերը

Արցախի շուրջ դավադրությունների մասին եմ խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,




գեներալ Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնահարցի փուլային տարբերակի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը:

Նրա խոսքով՝ նա առաջին օրվանից ասել է՝ «կա դավադրություն»:


«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր․ դավադիր ուժն ինքն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը»,- հայտնել է Բալասանյանը:

Նա պնդում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Փաշինյանն իրականությանը չհամապատասխանող փաստեր է ասում, նա սուտ է ասում…: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ։


Նա չի տիրապետում արտաքին հարաբերության որևէ կետի։ Որպեսզի մենք փուլային փաթեթից զերծ մնանք, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հրաժարական տան»,- եթերի ընթացքում ասել է Բալասանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում». Վիտալի Բալասանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->