>

Աշնանային բանջարեղեններից շատերը օգտակար են ոչ միայն օրգանիզմի համար, այլև մաշկի: Փորձեք պատրաստել օգտակար դիմակներ սմբուկից տնային պայմաններում:


Սնուցող դիմակ սմբուկով. վերցրեք 1 ճ. գդալ մանրացված սմբուկ նախապես կեղևը մաքրած, ավելացրեք 1թ. գդալ մեղր և 1 թ. գդալ ալոե : Ստացված զանգվածի մի մասը բարակ շերտով քսեք դեմքին: Երբ այն մի փոքր չորանա, քսեք նաև մնացած մասը: 5-10 րոպե հետո հանեք դիմակը բամբակով, որից հետո լվացվեք գոլ ջրով: Դրանից հետո դեմքին սառույց քսեք:








Քոչարյանի զոհերը

Խոնավացնող դիմակ. կտրեք բարակ, երկար շերտեր սմբուկից և դրեք դեմքին: Ծածկեք անձեռոցիկով, 10 րոպեից հանեք: Սրանից հետո ցանկալի է լվացվել կաթով կամ հանքային ջրով: Այս դիմակը հիանալի խոնավացնում է դեմքի մաշկը:

Տոնուսը բարձրացնող դիմակ. մսաղացով անցկացրեք մեկ միջին չափի սմբուկ: 1ճ. գդալ աղացած սմբուկը խառնեք 1ճ.գդալ խնձորի հյութի հետ: Քսեք խառնուրդը դեմքին և վզին, թողեք 15 րոպե: Լվացվեք սառը ջրով:




Սպիտակեցնող դիմակ. թանզիֆը թաթախեք աղացած սմբուկից ստացված հյութի կամ խյուսի մեջ: Դրեք դեմքին 20 րոպեով: Լավ արդյունք ստանալու համար ցանակալի է կրկնել ամեն օր:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->