>

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է այսօր Ազգային ժողովում իր և

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:




Քոչարյանի զոհերը

«Ես ԱԺ ամբիոնից պատասխանում եմ Բաբկեն Թունյանի հայտարարությանը ու իմ ականջը ծակում ա Սասուն Միքայելյանի «հոպարը»:


Այդտեղ ասում եմ՝ հոպար չեմ Ձեզ համար, միʹ ընդհատեք: Սասուն Միքայելյանը վերցնում է սեղանի շիշը, որ շպրտի ինձ վրա: Նրա ձեռքից շիշը վերցրեց Անդրանիկ Քոչարյանը:




Հետո ես լսում եմ տարբեր վիրավորանքներ՝ «գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ»:

Ես ասացի՝ մի արա, թույլ չեմ տալու մեզ հետ էդ ձևով խոսել: Մեզ հետ էդ ձևով խոսել՝ նշանակում է մեզ ընտրած 80 հազար մարդու հետ նույն ձևով խոսել:

Ես որ տեսա Սասուն Միքայելյանը շատ մարտական գալիս է առաջ, մտածեցի՝ երևի կգա, կբրթի, կգցի ամբիոնից, չպատկերացրի, որ կխփի: Իջա իրեն ընդառաջ:


Եթե ես զգայի, որ ինքը ինձ կխփի, շատ հեշտ կարող էի թևին խփել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ երեսս թեքել, խփեց:

Էդ ընթացքում հասցրի՝ ոտքով ես էլ խփեցի, և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց»,- ներկայացրել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն ապա ներկայացրեց Արարատ Միրզոյանի կաբինետում իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից մանրամասներ՝ տեղի ունեցած ծեծկռտուքից անմիջապես հետո:


«Խոսակցության բովանդակություն չեմ կարող ասել: Այն Նիկոլ Փաշինյանին, որ դուք տեսել եք ելույթի մեջ, էդ Նիկոլ Փաշինյանն ուրիշ էր կաբինետում:

Ես և Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նայեցինք տեսանյութը: Հետո ինքն ասաց, որ պիտի գնա, զանգեր ունի անելու:

Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ վարչապետը եղել է դահլիճում: Եթե նա իր տեղից վեր կենար, գոռար, ասեր՝ մի արեք, էդ ամեն ինչը կդադարեր:

Նա այդ ամեն ինչը չարեց: Ինչի՞ն էր նա նստած սպասում»,- պատմում է Մարուքյանը:

Сообщение Էդմոն Մարուքյանի հայտարարությունը՝ այսօրվա միջադեպի վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->